ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ից Չինաստան թռչող օդանավում ուղևորը փորձել է ներթափանցել օդաչուի խցիկ. կա 3 վիրավոր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Delta Аir Lines ավիաընկերության օդանավի ԱՄՆ-ի Սիեթլից Պեկին թռչող ուղևորներից մեկը փորձել է ներթափանցել օդաչուի խցիկ: Այս մասին հայտնում է TACC-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդը մարմնական վնասվածքներ է հասցրել 3 հոգու:

Միջադեպը տեղի է ունեցել Boeing 767-ում՝ թռիչքից քիչ անց: Ագրեսիվ տղամարդուն հաջողվել է հնազանդեցնել: Պատահարի պատճառով օդաչուն որոշում է ընդունել վերադառնալ օդանավակայան:

Սիեթլի օդանավակայանում միջադեպի մեղավորին հանձնել են իրավապահ մարմինների ձեռքը:

Միջադեպի հետևանքով տուժել է 2 ուղևոր և անձնակազմի մեկ անդամ, սակայն նրանց վնասվածքների բնույթի մասին չի հաղորդվում:

Boeing 767-ի ուղևորները ավելի ուշ կմեկնեն Պեկին, հայտնում է աղբյուրը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular