ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մանչեսթեր Յունայթեդը» Լուկակուի համար կվճարի 90 մլն ֆունտ և Ռունիին բաց կթողնի «Էվերթոն»

ՍՊՈՐՏ

«Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն շուտով կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: 75 միլիոնը կվճարվի անմիջապես, իսկ ևս 15 միլիոնը նախատեսված է տարատեսակ պագևավճարների տեսքով:

Բացի այդ, «Մանչեսթեր Յունայթեդը» բաց կթողնի Ուեյն Ռունիին, որը «Էվերթոնում» հանդես է եկել մինչև 2004 թվականը: Բրիտանական լրատվամիջոցների համաձայն, մանկունյանցիները հնարավոր է, ու նույնիսկ գումար չվերցնեն Ռունիի համար:

Այժմ Լուկակուն գտնվում է Լոս-Անջելեսում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց առաջ բուժզննում է անցնում:

Ավելին, Լուկակուն այնտեղ արդեն հասցրել է համատեղ մարզում անցկացնել Պոլ Պոգբայի հետ, ինչը չի վրիպել լրագրողների ուշադրությունից: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular