ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն արձագանքել է ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ նահանգները մտահոգություն է հայտնում երեքշաբթի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի խախտումների վերաբերյալ: Այս մասին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը հայտարարել էլրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է երեքշաբթի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի խախտումների առնչությամբ, որի հետևանքով զոհեր են գրանցվել քաղաքացիական բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխա: Դա տեղի է ունեցել շփման գծի մոտ: Մենք ցանկանում ենք մեր ցավակցությունները հայտնել զոհերի ընտանիքներին»,- հայտարարել է խոսնակը:

Նոյերթն ընդգծել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին իրենք կողմերին կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:

«Մեր քաղաքականությունը հստակ է մնում այդ տարածաշրջանում. այս հակամարտության միակ լուծումը բանակցությունների միջոցով կարգավորումն է՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, որը ներառում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքներին հավատարմությունը»,- նշել է Նոյերթը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular