ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայում թուրքական լրտես է բացահայտվել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Գերմանիայում բացահայտվել է ևս մեկ թուրք լրտես, ով տեղեկություններ է փոխանցել Թուրքիայի հատուկ ծառայություններին Եվրոպայում գտնվող քուրդ քաղաքական գործիչների մասին, այս մասին գրում է ANF գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ Մուսթաֆա Քարաթաշ անունով լրտեսը պարբերաբար կապ է հաստատել Թուրքիայի հետախուզական կոմիտեի հետ, նրա ձեռքին հայտնաբերվել է մահափորձեի մի ամբողջ ցուցակ: Ձերբակալման հիմք են հանդիսացել 18 րոպե տևողությամբ հեռախոսազրույցների ձայնագրությունները, որոնց ընթացքում լրտեսը Թուրքիայի հատուկ ծառայությանն է ներկայացրել տեղեկություններ Եվրոպայում գտնվող քուրդ գործիչների գործունեության, հանդիպումների մասին, ինչպես նաև նրանց անձնական կապերի մասին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից, սակայն, Մուսթաֆա Քարաթաշի ձերբակալության վերաբերյալ որևէ տեղեկություն դեռևս չի տարածվել:

Գործակալությունը նաև հիշեցնում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ երկրի թշնամիներին աշխարհի ցանկացած ծայրում գտնելու կոչերից հետո Եվրոպայում հաճախացել են թուրք լրտեսների բացահայտման դեպքերը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular