ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բելգիայում այլևս որպես կրոնական հաստատություն չի ճանաչվի երկրի ամենամեծ թուրքական մզկիթը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բելգիայի Ֆլամանդական մասի ներքին գործերի նախարար Հոմանսը հայտարարել է, որ թուրքական Ֆաթիհ մզկիթն այլևս իշխանությունների կողմից պաշտոնական ճանաչում չի ունենա:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Հոմանսը թեմայի վերաբերյալ արած հայտարարության մեջ նշել է, որ նման որոշման պաճառը մզկիթի ղեկավարության կողմից տարբեր որոշ մուսուլմանական խմբերին կրոնական արարողություն անցկացնելու թույլտվություն չտալն ու համայնքներն իրար դեմ լարելն է:

«Հատկապես թիրախավորվում է գյուլենական շարժումը: Այդ շարժումը մեր երկրում որևէ խռովարար և ծայրահեղական գործունեություն չի իրականացրել»,- ասել է բելգիացի նախարարը:

Պաշտոնապես ճանաչված լինելու կարգավիճակից զրկվելը մզկիթին զրկում է նաև Բելգիայի տեղական իշխանությունների կողմից ստացվող ֆինանսական աջակցությունից:

Նշվում է, որ Ֆաթիհ Մզկիթին կարգավիճակից զրկելու գործընթացը սկսվել էր այս տարվա ապրիլից: Այդ ընթացքում մզկիթի ղեկավարությունը նամակ էր գրել Բելգիայի իշխանություններին, որում իր կամայականությունները հիմնավորելու համար շեշտել էր, թե իբրև Թուրքիայում հեղաշրջման փորձ հենց գյուլենականներն էին նախաձեռնել և նրանք Բելգիայի համար նույնպես սպառնալիք են:

Սակայն  Հոմանսը հայտարարել է, որ մզկիթի ղեկավարության նամակն անընդունելի է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular