ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ֆիթչ» ընկերության ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը կարևում է Երևանին կրեդիտային վարկանիշ տալը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ֆիթչ» ընկերության ԱՊՀ եւ Սևծովյանտարածաշրջանային գրասենյակիղեկավար Դմիտրի Սուրկովը շատ է կարևորում դեկտեմբերին հրապարակված Երևան քաղաքի վարկանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին նա խոսեց հուլիսի 4-ին` լրագրողների հետ ճեպազրույցում:

«Դեկտեմբերին հրապարակել էինք Երևան քաղաքի վարկանիշը, ինչը, կարծում եմ, շատ կարևոր վարկանիշ է, քանի որ միջազգային կապիտալի շուկայում Հայաստանի պրոֆիլն աճել է շնորհիվ նրա, որ Երևանը ստացել է կրեդիտային վարկանիշ»,- ասաց Սուրկովը:

Նրա խոսքով՝ վարկանիշները հարկավոր են պարտատոմսերի թողարկման համար: Սուրկովը նկատեց, որ ՀՀ ԿԲ-ն ուշադրություն է դարձնում կրեդիտային վարկանիշների վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular