ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես ժամանակակից նախագահ եմ և կշարունակեմ ակտիվ լինել սոցցանցերում. Թրամփ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթների շարք հրապարակելով հերքել է իր հասցեին մեղադրանքները՝ սոցցանցերը չափից շատ օգտագործելու վերաբերյալ: Այդպես է նա արձագանքել սկանդալին, որը հետևել է MSNBC հեռուստաալիքի հաղորդավարների հասցեին գրած իր մեկնաբանություններին: Այս մասին հայտնում է BBC-ին:

«Ես օգտագործում եմ սոցիալական ցանցերը ոչ որպես նախագահ, այլ որպես ժամանակակից նախագահ», - իր էջում գրել է Թրամփը:

Ավելի վաղ Թրամփը կտրուկ է արձագանքել MSNBC հեռուստաալիքի Morning Joe հաղորդման հաղորդավարների՝ Միկ Բժեզինսկիի ու Ջո Սկարբորոյի մասին:

Նրա թվիթները քննադատել են ոչ միայն դեմոկրատներն այլև հանրապետականները: Թերևս Սպիտակ Տունը պաշտապանել է նախագահին:

Ավելի վաղ, Թրամփի խորհրդականները մտահոգություն են հայտնել Թվիթերում Թրամփի ակտիվության վերաբերյալ: Սակայն նախագահն ինքը հայտարարել է, որ սոցցանցերի օգտագործումը նրան հանրության հետ անմիջական շփման հնարավորություն է տալիս, շրջացնելով առաջատար ԶԼՄ-ների հրապարակումներին, որոնք նա բազմիցս անվանել է կեղծ լուրեր:

«Կեղծ և խարդախ լրատվական ԶԼՄ-ները տքնաջան աշխատում են, որ համոզեն հանրապետականներին ու այլոց այն բանում, որ ես չպետք է օգտագործեմ սոցիալական ցանցերը», - գրել է նա Թվիթերում և հավելել. «Բայց հիշե՛ք, ես հաղթել եմ 2016-ի ընտրություններում սոցիալական ցանցերի, ելույթների և հարցազրույցների շնորհիվ»: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular