ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրակոցներ Նյու Յորքի հիվանդանոցում. Կա 3 վիրավոր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նյու Յորքի Բրոնքս թաղամասի հիվանդանոցում տեղի է ունեցել փոխհրաձգություն: Այդ մասին հայտնում է USA Today-ը:

Տղամարդը զինված է եղել M-16 ինքնաձիգով։ Ենթադրաբար, նա հիվանդանոցի նախկին աշխատակից՝ 45-ամյա Հերի Մայքլ Բելոն է։

Փոխհրաձգությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 1:50-ին (Երևանի ժամանակով՝ 22:50-ին)։ CBS հեռուստաընկերության տվյալներով՝ միջադեպը եղել է հիվանդանոցի 16-րդ հարկում։

Ինչպես հայտնում է աղբյուրը` միջադեպի հետևանքով կա 3 վիրավոր:

Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ բուժաշխատողի համազգեստով հրաձգություն կազմակերպած անձն ինքնասպան է եղել: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular