ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Անգլիայի թագուհուն

ՍՊՈՐՏ

Հայաստանի հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորական խոսքեր է հղել Մեծ Բրիտանիայի Թագուհի  Էլիզաբեթ II-ի ծննդյան կապակցությամբ:

Հայաստանում ՄԹ դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ֆուտբոլիստը  ցավ է հայտնում՝ Երևանում Թագուհու  ծննդյան պաշտոնական արարողության ներկա չգտնվելու համար, Հայաստանում չէր:

«Ցանկանում եմ քաջ առողջություն՝ ի շահ, բարօրություն Մեծ Բրիտանիայի»,-մաղթում է Մխիթարյանը:

Ի պատասխան Բրիտանական դեսպանությունը հատուկ շնորհակալություն է հայտնում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և բրիտանական «Մանչեսթեր Յունայթեդ» թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ այդ առթիվ ուղարկած տեսահաղորդագրության և շնորհավորանքների համար:

«Անչափ ուրախ էինք նաև միջոցառման ընթացքում հյուրընկալել Հենրիխի մորը՝ տիկին Մարինա Թաշչյանին»,-նշում են դեսպանությունից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular