ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահապարտ-ահաբեկիչները հարձակվել են Սիրիայի հետ լիբանանյան ռազմական սահմանի վրա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մահապարտ-ահաբեկիչները հարձակվել են Սիրիայի հետ լիբանանյան ռազմական սահմանի վրա,- Reuters-ին հղում անելով այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։

Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել այսօր առավոտյան, Էրսալ քաղաքի մոտակայքում գտնվող սիրիացի փախստականների ճամբարում լիբանանյան բանակի խուզարկության ժամանակ։

Հարձակվողները հինգն են եղել, տեղի ունեցածի հետևանքով վիրավորվել է յոթ զինվոր։

«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ էլ՝ հինգ մահապարտներ պայթեցրել են իրենց զինվորականների կողքին, իսկ վեցերորդ ահաբեկիչը նռնակ է նետել նրանց վրա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular