ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տոմսկում հայրը մեքենայի մեջ է թողել 11 ամսական որդուն. անցորդները կոտրել են ապակին, որպեսզի շոգից փրկեն երեխային

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Տոմսկ քաղաքում անցորդները կոտրել են առևտրի կենտրոններից մեկի մոտ կայանված Lexus ավտոմեքենայի ապակին, որպեսզի դուրս հանեն ներսում թողած երեխային: Այդ մասին գրում է Interfax-ը:

Տղամարդը սուպերմարկետի կայանատեղում կայանել է ավտոմեքենան՝ ներսում թողնելով 11 ամսական որդուն: Շոգի պատճառով անցորդներն անհանգստացել են տղայի կյանքի և առողջության համար: նրանք կոտրել են ավտոմեքենայի ապակին և դուրս հանել երեխային:

Ավտոմեքենայի մոտ վերադառնալուն պես տղամարդն ագրեսիվ պահվածք է ցուցաբերել. նա որդուն նետել է դիմացի նստատեղի վրա և հեռացել:

«Երեխային փրկելու համար ապակին կոտրած անցորդների գործողություններն ամբողջությամբ օրինական են: Ոչ մի կոտրած ապակի չի համեմատվի երեխայի կյանքի հետ», - ասել է Տոմսկի մարզի դատախազության պետ Անդրեյ Վյատկինը:

Նշվում է, որ հարուցվել է քրեական գործ՝ «Վտանգի մեջ թողնելու» հոդվածով: Գործի քննությունը վարում է Քննչական կոմիտեի շրջանային գլխավոր վարչությունը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular