ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դուբայում ոստիկանների մի մասը կփոխարինվի անվարորդ մեքենաներով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Դուբայի ոստիկանությունը փողոցները պարեկելու համար կգնի ոչ մեծ անվարորդ մեքենաներ: Այդ մասին հայտնում է Gulf News-ը:

Դրանք կլինեն մանկական ավտոմեքենաների չափի O-R3 էլեկտրաքառեր, որոնք կօգնեն հեռակառավարմամբ հետևել կարգուկանոնին իրական ժամանակի ռեժիմով և նույնիսկ հետապնդել հանցագործներին։

Անվարորդ մեքենաներին վերաբերող տեխնիկական մանրամասները դեռեւս քիչ են: Միայն հայտնի է, որ դրանք մշակվել են Սինգապուրի OTSAW պրոֆիլային ընկերության կողմից: Մեքենաները հանդերձվում են մի շարք խցիկներով ու տվիչներով, որոնք նրանց թույլ են տալիս ինքնուրույն տեղաշարժվել, հեռարձակել 360-աստիճանի պատկեր եւ ճանաչել դեմքերը: Անվարորդ մեքենաները Դուբայի փողոցներում պետք է հայտնվեն արդեն մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Դրանք առավելապես աշխատելու են զբոսաշրջիկների կուտակման վայրերում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular