ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոնալդուն հաստատել է, որ զույգ երեխա է ունեցել

ՍՊՈՐՏ

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաստատել է, որ Կոնֆեդերացիայի Գավաթի մրցաշարից առաջ ծնվել են իր երկու երեխաները:

Այդ առթիվ Ռոնալդուն կլքի հավաքականը և չի խաղա 3-րդ տեղի համար հանդիպմանը: Եթե կիսաեզրափակիչում Պորտուգալիան հաղթեր Չիլիին (0:0, 0:3 11մ.), Ռոնալդուն կմնար թիմում:

«Ես ամբողջությամբ կենտրոնացած էի հավաքականի խաղերի վրա՝ նույնիսկ իմանալով, որ լույս աշխարհ են եկել իմ երկու երեխաները:

Այժմ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և հավաքականի գլխավոր մարզչի թույլատվությամբ ես թողնում եմ մրցաշարը և վերջապես առաջին անգամ կտեսնեմ իր երեխաներին», ասել է Ռոնալդուն:

Հունիսի սկզբներին հաղորդվել էր որ փոխնակ մայրը Ռոնալդուի համար երկվորյակ է բերել (տղային անվանել են Մատեո, աղջկան՝ Եվա): Ռոնալդուի առաջին զավակն արդեն վեց տարեկան է: Նա նույնպես ծնվել է փոխնակ մայրից՝ 2010 թվականին: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular