ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան առաջինն է Եվրոպայում՝ սինթետիկ թմրամիջոցների հարուցած մահերի թվով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Ajans Press»-ը, վերլուծելով ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի տվյալները, ողջ աշխարհում թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ զեկույց է կազմել:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, զեկույցում արձանագրվել է, որ երկրագնդի բնակչության 5 տոկոսը (շուրջ 250 մլն մարդ) ամենաքիչը մեկ թմրամիջոց է օգտագործում:

Վերջին տարիներին ողջ աշխարհում թմրանյութերի պատճառով գրանցվող մահերի թիվց անփոփոխ է մնացել՝  շուրջ 207.000:

Ընդ որում, ամենատարածված թմրամիջոցը մարիխուանան է. ենթադրվում է, որ այդ նյութն օգտագործում է մոտ 183 մլն մարդ:

Տարածվածությամբ երկրորդ տեղում են ամֆետամինները: Երրորդ հորիզոնականում հերոինն է, որի օգտագործումը թեև նախորդ տարիներին նվազել էր, բայց վերջին երկու տարում այն կրկին մեծ տարածում է ստացել հատկապես Հյուսիսային Ամերիկայում, Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում:

Իսկ Թուրքիայում թմրամիջոցների օգտագործումը վտանգավոր մասշտաբների է հասնում: Միայն 2015թ. այս երկրում թմրամիջոցների չափազանց մեծ չափաբաժին օգտագործելու պատճառով մահացել է 580 մարդ:

Սինթետիկ թմրամիջոցների պատճառով գրանցվող մահերի թվով Թուրքիան առաջինն է Եվրոպական երկրների ցանկում: Սինթետիկ թմրամիջոցներից այս երկրում հատկապես նախապատվություն է տրվում ֆենազեպամին, որը համեմատաբար էժան է և հեշտ է ձեռք բերվում: Հենց դրա պատճառով էլ այս տեսակի թմրամիջոցներ ավելի հաճախ են մահվան պատճառ դառնում:

Ըստ աղբյուրի, թուրքական մամուլը թմրամիջոցների դեմ պայքարին և այս ոլորտում զարգացումներին մեծ տեղ է տալիս: Միայն 2017թ. մամուլում թեմայի վերաբերյալ 39.896 լուր է հրապարակվել: Անցյալ տարվա ընթացքում այդ հրապարակումների թիվը կազմել էր 32.379: Վերջին 4 տարում Թուրքիայում միայն ֆենազեպամի մասին 4.889 լուր է հրապարակվել: Այդ թմրամիջոցը վերջին տարիներին չափազանց մեծ տարածում է գտել և ամենից հաճախ է մահվան պատճառ դառնում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular