ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում 21-ամյա երիտասարդը ցմահ ազատազրկման է դատապարտվել ԻՊ-ի անունից ահաբեկչություն իրականացնելու մտադրության համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի 21-ամյա բնակիչ Ջասթին Սալլիվանիին դատարանը դատապարտեց ցմահ ազատազրկման՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անունից ահաբեկչության փորձ կատարելու համար։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը։

«Սալլիվանը ծրագրել էր անմեղ մարդկանց զանգվածային սպանություն, ինչպես նաև հարձակում՝ հնարավորինս մեծ քանակի զոհերով»,-հայտարարել է Հյուսիսային Կարոլինայի Արևմտյան շրջանի դատախազ Ջիլլ Ուեսթմորլենդ Ռոուզը։

Հետաքննության կարծիքով՝ Սալլիվանը, ով բնակվում էր Մորգանթոն քաղաքում, 2014 թվականից սկսել էր տարվել ծայրահեղական գործունեությամբ։ Վերջինս դատարանում խոստովանել է, որ ցանկացել է ԻՊ-ի անունից մի շարք ահաբեկչական գործողություններ իրականացնել, ինչպես նաև այն, որ կապ է ունեցել Սիրիայում ԻՊ-ի շարերում կռվող մի ահաբեկչի հետ։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular