Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք չէ շտապել Հանրապետության հրապարակում որևէ մահկանացուի արձան դնել. «Առավոտ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Առաջին հանրապետության 100-ամյակի առիթով Հանրապետության հրապարակում ուզում են դնել այդ հանրապետությունը կերտողներից մեկի՝ Արամ Մանուկյանի արձանը: Այդ գործիչն, իմ կարծիքով, իսկապես արժանի է մեծագույն հարգանքի և նույնիսկ խոնարհման՝ հենց նրա, ժամանակակից լեզվով ասած, ոչ կոնվենցիոնալ, «կողմնորոշումային կարծրատիպերը» հաղթահարած վարքի շնորհիվ մենք ունենք պետություն պատմական Հայաստանի փոքր մասում: Բայց պատմական դեմքի նոր արձան դնելու գաղափարը, այնուամենայնիվ, ժամանակավրեպ է՝ հատկապես, որ այդ արձանը պատրաստվում են դնել պետականությունը խորհրդանշող կենտրոնական հրապարակում:

Այդ հրապարակում Լենինի արձանը դնելը նշանակում էր, որ երկրորդ հանրապետությունն ամբողջությամբ և անվերապահ ընդունում է այն գաղափարախոսությունը, որի կրողն էր «պրոլետարիատի առաջնորդը»: Փոխարինել Լենինին որևէ մեկ այլ իրական անձով, մահկանացուով՝ լինի դա Արամ Մանուկյանը, Գարեգին Նժդեհը կամ թեկուզ Քըրք Քըրքորյանը, կամ Շարլ Ազնավուրը, կնշանակեր, որ մենք ունենք նոր կուռք, նոր փայտագլուխ, որին մենք պետք է երկրպագենք: Իհարկե, պետք չէ քանդել կամ ապամոնտաժել որևէ եղած արձան: Բայց նորերի կառուցման հարցում անհրաժեշտ է շատ զգույշ լինել:

Առաջին հանրապետության ժամանակ չե՞ն եղել «ավազակապետական դրսևորումներ», Արամ Մանուկյանը չի՞ ունեցել սխալներ և մոլորություններ: Ակնհայտ է, որ ամեն ինչ չի եղել այնպես, ինչպես 70 տարի ներկայացնում էր կոմունիստական քարոզչությունը, բայց չի էլ եղել նաև այնքան իդեալական, որքան հիմա փորձում են ներկայացնել Դաշնակցության ներկայացուցիչները: Նույնն, ի դեպ, կարելի է ասել Երկրորդ և Երրորդ հանրապետությունների և դրանց առանցքային դեմքերի մասին:

Չեն կարող վերապահումներ չլինել որևէ երկրի որևէ քաղաքական կամ պետական գործչի, ընդհանրապես` որևէ մահկանացուի հանդեպ: Դուք կհարցնեք` «բա ինչո՞ւ են դրել Ջորջ Վաշինգտոնի, Ուինսթոն Չերչիլի կամ գեներալ դե Գոլի արձանները: Մի՞թե նրանք կատարյալ էին, և նրանց բոլոր գործողությունները` անվիճելի»: Խնդիրն այն է, որ այս դեպքում խոսքը կայացած պետությունների մասին է, որտեղ հասարակական մակարդակով ձևակերպված է ազգային շահը: Եվ հետո այնպես չէ, որ, ասենք, Վաշինգտոնի արձանը հանել են (որովհետև պարզվեց, որ նա վատն էր) և տեղը դրել են, օրինակ, Ֆրանկլին Ռուզվելտի արձանը: Մի խորհրդանիշը մյուսով փոխարինելը` հենց դա է ոչ հասուն պետականության հատկանիշը:

Դրա համար եմ ասում` պետք չէ շտապել Հանրապետության հրապարակում որևէ մահկանացուի արձան դնել: Թող մեր հասարակության մեջ արմատավորվի պետական մտածելակերպը, այդ պարագայում միայն հասարակությունը կորոշի, թե ինչպիսի խորհրդանիշ է իրեն պետք»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: 

Ովքեր են գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոցՆոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրենՎիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»
Ամենադիտված