ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեռավարակներ, որոնք կարող են առանց ախտանիշի ընթանալ. մասնագետը՝ ծովափնյա սիրավեպերի վտանգների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am-ը գրում է.

Արձակուրդային շրջանում արդիական են դառնում ծովափնյա սիրավեպերի հետ կապված բժշկական մտահոգությունները: Սեքսոլոգ Անդրանիկ Ղարիբյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ երբեմն հենց հանգստավայրերում են նկատվում սեռավարակների առաջին ախտանիշները՝ քոր, թարախային արտադրություն, լորձային արտադրություն, ջերմության բարձրացում, թուլություն և այլն: Դրանք, ըստ բժշկի, իհայտ են գալիս, երբ վարակը թաքնված չէ:  

«Բայց կան թաքնված վարակներ՝ խլամիդիա, միկոպլազմա, ուրեոպլազմա, որոնք շատ երկար ժամանակ կարող են առանց ախտանիշի ընթանալ: Դրանք առաջացնում են շագանակագեղձի, միզուղիների բորբոքումներ և անպտղություն»,-ընդգծեց սեքսոլոգը: Մասնագետի խոսքով՝ անպայման պետք է պատվաստվել և լինել զգույշ: «Վրաստանում տարածված է հեպատիտ C վիրուսը,Ռուսաստանում և Ուկրաինայում՝ ՄԻԱՎ-ը: Կարելի է պատվաստվել՝ նկատի ունենալով տեղանքը»,-խորհուրդ տվեց բժիշկը:

Մեր զրուցակիցը պատմում է, որ հաճախ մարդիկ համոզված պնդում են, թե այն անձը, որի հետ ունեցել են սեռական հարաբերություններ, միանգամայն առողջ է: «Միշտ չէ, որ բժիշկների համար այդ խոսքերը հուսալի են: Կրկնում եմ՝ մարդը ունենալ սեռավարակներ, չիմանալ և փոխանցել ուրիշին»,-հավելեց:
Բժիշկը ցավով փաստում, որ իրեն դիմածների 80%-ի մոտ հայտնաբերվում է թաքնված սեռավարակ: «Հիմնականում գալիս են տղամարդիկ: Շատ է լինում, երբ գալիս են կանանց հետ, որոնց հասցրել են վարակել»,-խոսքը եզրափակեց Անդրանիկ Ղարիբյանը:

 

Լևոն Փանոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular