Սեռավարակներ, որոնք կարող են առանց ախտանիշի ընթանալ. մասնագետը՝ ծովափնյա սիրավեպերի վտանգների մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆPast.am-ը գրում է.
Արձակուրդային շրջանում արդիական են դառնում ծովափնյա սիրավեպերի հետ կապված բժշկական մտահոգությունները: Սեքսոլոգ Անդրանիկ Ղարիբյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ երբեմն հենց հանգստավայրերում են նկատվում սեռավարակների առաջին ախտանիշները՝ քոր, թարախային արտադրություն, լորձային արտադրություն, ջերմության բարձրացում, թուլություն և այլն: Դրանք, ըստ բժշկի, իհայտ են գալիս, երբ վարակը թաքնված չէ:
«Բայց կան թաքնված վարակներ՝ խլամիդիա, միկոպլազմա, ուրեոպլազմա, որոնք շատ երկար ժամանակ կարող են առանց ախտանիշի ընթանալ: Դրանք առաջացնում են շագանակագեղձի, միզուղիների բորբոքումներ և անպտղություն»,-ընդգծեց սեքսոլոգը: Մասնագետի խոսքով՝ անպայման պետք է պատվաստվել և լինել զգույշ: «Վրաստանում տարածված է հեպատիտ C վիրուսը,Ռուսաստանում և Ուկրաինայում՝ ՄԻԱՎ-ը: Կարելի է պատվաստվել՝ նկատի ունենալով տեղանքը»,-խորհուրդ տվեց բժիշկը:
Լևոն Փանոսյան