ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որովայնի ճարպը վերացնելու 5 միջոց

ՖՈՏՈ

Ուզում եք ազատվե՞լ ճարպակալած գոտկատեղից։ Առաջարկում ենք 5 միջոցներ, որոնք օգնում են և ապահովում անհրաժեշտ արդյունք։

1. Ոչ յուղոտ ուտելիքներ. Մասնագետները առաջարկում են դիետաներ, որտեղ չեն լինի հագեցած ճարպով ուտելիքներ։ Նման դիետայի մեջ մտնում են թարմ մրգեր, բանջարեղեն, դարչնագույն բրինձ, մակարոնից ուտելիքներ, սև հաց և այլն։

2. Ֆիզիկական վարժություններ. Ոչ մի դիետա չի վերացնի գոտկատեղի ճարպը, եթե այն չհամալրեք նաև վարժություններով։ Վարժությունները շատ պարզ են և դրանց պետք է հատկացնել օրական ընդամենը 10 րոպե.

- Կքանիստներ. Սկսեք օրական 20 կքանիստից

- Թեքումներ աջ ու ձախ. 20 անգամ երեք մոտեցմամբ

- Պառկած վիճակում ոտքերի բարձրացում մինչև 90 աստիճանի անկյուն կազմելը։

- «Հեծանիվ» վարժություն. Պառկեք մեջքի վրա, ոտքերը բարձրացրեք և սկսեք «պտտեցնել» հեծանիվի ոտնակները 3-5 րոպե։

3. Ստրես և վատ սովորույթներ. Ծխելը, ալկոհոլը, նորմալ քնի բացակայությունը օրգանիզմի համար ստրեսի աղբյուր են, իսկ ստրեսը առաջացնում է ճարպակալում։

4. Օդ և քուն. Ավելի շատ զբոսնեք մաքուր օդին։ Դա հրաշալի նիհարեցնող միջոց է։ Մի մոռացեք նաև լիարժեք  քնի մասին։ Քնեք այնպիսի ժամին, որպեսզի  առավոտյան չարթնանաք հոգնած տեսքով։

5. Մի փնտրեք ձեզ համար արդարացումներ. Կա կարծիք, որ տարիքի  հետ  մարդիկ գիրանում են։ Հավատացեք, դա լիակատար անմտություն է։ Պարզապես տարիների հետ մենք դառնում ենք ավելի քիչ ակտիվ, դա է տարիքի հետ ճարպակալման պատճառը։ Ուստի մոռացեք բոլոր արդարացումները տարիքի և գենետիկայի մասին և զբաղվեք ինքներդ ձեզանով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular