ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ի հեղինակությունը Թրամփի՝ նախագահ ընտրվելուց հետո աշխարհում նվազել է. ուսումնասիրություն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի նկատմամբ մի շարք պետությունների վերաբերմունքը փոխվել է դեպի վատը, երբ այդ երկրի նախագահի պաշտոնը ստանձնեց Դոնալդ Թրամփը։ Նման եզրակացության են եկել Pew Research Center-ի վերլուծաբանները, հայտնում է gazeta.ru-ն։

Կենտրոնը հարցում է անցկացրել աշխարհի 37 երկրներում։ Պարզվել է, որ ԱՄՆ-ի հեղինակությունը բացառապես ընկել է եվրոպական բոլոր պետություններում, Ասիայում և այլուր, բացառությամբ Ռուսաստանի և Իսրայելի։

Բարաք Օբամայի ղեկավարման տարիներին ԱՄՆ-ի հանդեպ դրական հայացք էր տածում հարցվածների 64 տոկոսը, մինչդեռ Թրամփի ղեկավարումից 5 ամիս անց այդ ցուցանիշը ընկել է՝ հասնելով 49 տոկոսի։

Օբաման, ըստ հարցվածների 64 տոկոսի, վարում էր ճիշտ քաղաքականություն, իսկ Թրամփի դեպքում ցուցանիշը կազմում է 22 տոկոս։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular