Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերնախավի «մկրտությունն» է ատրճանակ վերցնելը, փողոց դուրս գալն ու աջուձախ կրակելը. «Առավոտ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ժամանակ առ ժամանակ, սովորաբար` շաբաթը մեկ-երկու անգամ, տեղեկատվություն է հայտնվում փոխհրաձգության, կրակոցների, փողոցային խուլիգանության, ծեծկռտուքի, քաշքշուկի մասին: Բնականաբար, նման միջադեպեր տեղի են ունենում նաև այլ երկրներում, այդ թվում՝ շատ զարգացած: Բայց հետխորհրդային երկրներում կատարվող նման դեպքերն ունեն մի առանձնահատկություն. դրանց, որպես կանոն, խառնված են լինում կա՛մ պաշտոնյաները (նույն իրենք՝ բիզնեսմենները), կա՛մ նրանց հարազատները:

Պատճառն, ինձ թվում է, շատ պարզ է. անպատժելիությունը, «հաբռգածությունը», ցինիզմը համարվում են «հաջողության բաղադրիչներից» մեկը: Ինչի՞ համար է մարդը ձգտում պաշտոնի. Հայաստանում և հետխորհրդային այլ երկրներում այդ հարցի պատասխանը միանշանակ է՝ փողի: Բայց կա նաև հաջորդ հարցը՝ իսկ նրա ինչի՞ն է պետք փողը: Միաժամանակ երկու ննջարանում քնել հնարավոր չէ, ժամը մեկ քյաբաբ ուտելը նույնպես չի տեղավորվում բնական կարիքների բավարարման շրջանակներում: Ուրեմն կա ավելի «վեհ» նպատակ. մարդկանց վրա «վերխ վերցնել», ապացուցել, որ դու «վերնախավին» ես պատկանում: Ինչո՞վ, ինչպե՞ս. նախևառաջ՝ անպատժելի կրիմինալ վարքով:

Ապօրինությամբ ինքնահաստատվելն ընդհանրապես հատուկ է հայաստանյան մշակույթին: Եթե դու այն աստիճանի «լավ տղա» ես, որ շրջադարձ կատարելիս երկու հոծ գիծ ես անցնում և խցանում ստեղծում (եթե, իհարկե, տեսախցիկ չկա), կամ՝ եթե այդքան «շուստրի» ես, որ կարողանում ես հարկերը թաքցնել, դա, ինչ խոսք, արդեն ինքնին խոսում է քո «արժանիքների» մասին և մոտեցնում է քեզ «վերնախավին»: Բայց բուն «վերնախավ» լինելու համար նման բաներն ակնհայտորեն քիչ են: Վերնախավի «մարտական մկրտությունն» է ատրճանակ (ցանկալի է, իհարկե, ինքնաձիգ) վերցնելը, Երևանի, Գյումրիի կամ որևէ այլ քաղաքի փողոց դուրս գալն ու աջուձախ կրակելը: Այս պարագայում դու յուրային ես դառնում «վերնախավում»: Բա էլ ինչի համար է «պապան» պաշտոն և փող ձեռք բերել, եթե «լավ տղեն» չկարողանա «պատժել իրեն նեղացնողներին»:

Դա մի կողմից, իհարկե, պետության թուլությունն է, որ չի կարողանում սաստել այս միջավայրի երիտասարդներին, մյուս կողմից էլ՝ պաշտոնյաներն ու մեծահարուստներն իրենց զավակներին դաստիարակում են կրիմինալ արժեքային համակարգի ոգով: Ինքնին պաշտոն ունենալն ու հարուստ լինելը ամոթ բան չէ: Աննորմալ է, երբ դրանք ծառայում են ոչ թե մարդկանց օգտակար լինելու, այլ «գողական մեթոդներով» ինքնահաստատվելու համար:

Եվ շատ բնական է, որ այդ ինքնահաստատումը ժամանակի ընթացքում բումերանգի էֆեկտ է տալիս: Դեռ լավ է, երբ բումերանգը խփում է հենց «հաբռգածներին», ոչ թե նրանց երեխաներին և թոռներին»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: 

Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանըՀայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ․ քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԲաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցությունՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ ԲյուրոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ«Գնաց, որ ընկերը մենակ չմնա»․ Տումեցի բարի տղան 2 ամիս պայքարեց ապրելու համար, բայց ապարդյունՀայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. ԼավրովԱՄՆ-ն ՌԴ-ին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԱրևմուտքի «սիրախաղի» հերթական «պարտիան»Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտեԸնտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան ՍաղաթելյանԱդրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջԵվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀայաստանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզՍտացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանինԲերդ-Ճամբարակ ճանապարհը փակ էՊաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. Մելքոնյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Le Monde. Մակրոնը Ուկրաինա արշավի համար պատրաստում է այն գունդը, որը 1812 թվականին մտել էր ՌուսաստանՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները ՀՀ-ին կտրամադրվի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ և 16,000,000 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝Արտակարգ դեպք․ 3 շոկոլադի համար դաժան ծեծի են ենթարկել խանութի վաճառողուհուն«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Բաբկեն ԹունյանՈւկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակBloomberg. ԱՄՆ-ն ակնկալում է ստանալ թուրքական տրոտիլ զինամթերքի արտադրության համարՉեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. ՍաղաթելյանՏավուշի գյուղերը կհանձնեն խաղաղ, կամ ուժային գործողության արդյունքում. ադրբեջանցի պատգամավորԻնչո՞ւ «Մհեր Արմենիան» երկար դադարից հետո վերադարձավ Հայաստան․ երգչի անկեղծ խոստովանությունը25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգըՏարադրամի շուկան փոփոխվել է Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը․ Տիգրան Աբրահամյան Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Տեղի է ունեցել աշխատաժողով` «Կիբեռանվտանգության ռազմավարության ներդրում» թեմայով«Ժամանակն է Հայաստանին դուրս մղել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, որպեսզի չվճարենք նրա ռուսաֆոբիայի համար»Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործիցԹուրքական անուղղակի ակնարկներըՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում«Առաջին հերթին տնտեսությունը»Դաժանորեն սպանվել է 64–ամյա Աշոտ ՀովհաննիսյանըՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր ԱբրահամՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվելԹռչնագրիպից մարդ է մահացելԿոչ՝ Ոսկեպարից «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի (լուսանկար)Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար
Ամենադիտված