Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որոնք են արյունը ջրիկացնող լավագույն բնական միջոցները

ՖՈՏՈ

Թանձր արյունը կարող է խիստ վտանգավոր լինել առողջության համար, քանի որ արյան հոսքի դանդաղելը հանգեցնում է ներքին օրգանների թթվածնային քաղցի և  թրոմբների առաջացման:

 

Արյունը ջրիկացնելու համար շատերն ասպիրին են օգտագործում, սակայն քչերը գիտեն, որ այն կարող է նաև խիստ վնասակար լինել: Դրա մասնիկները կարող են կպչեն ստամոքսի պատերին և դառնալ խոցերի առաջացման պատճառ: Սա է պատճառը, որ մասնագետները հաճախ խորհուրդ են տալիս ասպիրինի փոխարեն օգտագործել արյունը ջրիկացնող բնական միջոցներ, օրինակ՝ ազնվամորու և սև հաղարջի տերևների եփուկ:

 

Սալիցիլաթթուն պարունակվում է նաև բազմաթիվ մրգերի ու բանջարեղենի մեջ, սակայն ոչ այնքան շատ, որ հնարավոր լինի այդ կերպ ազդել արյան մակարդելիության վրա:

 

Հարկ է հիշել, որ թանձր արյուն ունենալու դեպքում խորհուրդ է տրվում նվազեցնել վիտամին K-ով հարուստ մթերքի օգտագործումը, քանի որ այն նպաստում է արյան մակարդմանը: Այս վիտամինով հարուստ են սևապտուղ արոսենու պտուղները, ինչպես նաև սպանախն ու այլ կանաչեղենը:

 

Արյան ջրիկացմանն է նպաստում ձկան յուղը: Ընդ որում՝ այն նաև նպաստում է թրոմբների ու սկլերոտիկ գնդիկների ներծծմանը: Բժիշկները խորհուրդ են տալիս շաբաթական 3-4 անգամ յուղոտ ձուկ ուտել:

 

Նաև հարկավոր է սննդակարգում ներառել յոդով հարուստ մթերք, որը ջրիկացնում է արյունն ու բարձրացնում անոթների տոնուսը: Կարելի է սրճաղացով մանրացնել լամինարիան և օրական 1 անգամ ստացված փոշուց 1 թեյի գդալ ավելացնել սննդին աղի փոխարեն:

 

Արյան ջրիկացմանն է նպաստում նաև զարկերակային ճնշումը կարգավորող տաուրինով հարուստ մթերքը: Տաուրինով հարուստ են ձկներն ու ծովամթերքը: Բացի այդ, կարելի է օրական 1 ճ.գ. նուշ ու հունական ընկույզ ուտել:

 

Բացի այդ, արյան ջրիկացմանն են նպաստում սխտորը, դդումը, թուրինջը, կեռասը, բալը, կարմիր բուլղարական պղպեղն ու լոլիկը: Նաև արյունը ջրիկացնող հիանալի միջոց է կարմիր չոր գինին:

 

Չիլի պղպեղը պարունակում A և E վիտամիններ, կալիում ու ֆոլաթթում, որոնք արդյունավետ կերպով ջրիկացնում են արյունը և կանխում սրտանոթային հիվանդությունները:

 

Արյունը ջրիկացնելու և վիտամին C ստանալու հիանալի միջոց է օրական 120 մլ նարնջի հյութ խմելը: Սակայն հարկ է հիշել, որ այս հյութը հակացուցված է ստամոքսի խոցային հիվանդության և բարձր թթվայնությամբ գաստրիտի դեպքում:

 

Կան նաև ժողովրդական տարբեր բաղադրատոմսեր, որոնք կօգնեն պայքարել այդ խնդրի դեմ: Օրինակ՝ կարելի է 250 գրամ մաքրած սխտորին ավելացնել 300 գրամ մեղր, թրմել 3 շաբաթ և ընդունել օրական 3 անգամ՝ ուտելուց 40 րոպե առաջ մեկական ճաշի գդալ:

 

0.5 լիտր օղուն ավելացնել 100 գրամ աղացած մշկընկույզ, թրմել 21 օր (ամեն օր թափահարել), այնուհետև զտել և ընդունել օրական 3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ (20-30 կաթիլ թուրմն ավելացնել ¼ բաժակ տաք ջրին): Երբ թուրմը վերջանա, 10 օր տևողությամբ դադար անել և կրկնել կուրսը: Ընդհանուր կուրսը հարկավոր է կրկնել 5 անգամ:

 

½ թ.գ. դառը օշինդրի ծաղիկները ծամել, այնուհետև խմել 1 բաժակ կեֆիր: Այս պրոցեդուրան պետք է կրկնել 1 շաբաթ՝ ամեն օր ժամը 21:00-ին: Կուրսն ավարտելուց հետո հարկավոր է 7-10 օր դադար անել, այնուհետև կրկնել կուրսը: Այս միջոցը նաև մաքրում է լյարդն ու վերականգնում իմունային համակարգը:

 

Արյան ջրիկացմանը նպաստում են նաև թթենու արմատները: Հարկավոր է 200 գրամ թարմ ամրատները լվանալ, մանրացնել, լցնել էմալապատ կաթսայի մեջ, ավելացնել 3 լիտր սառը ջուր և թողնել մեկ ժամ: Այնուհետև կաթսան դնել թույլ կրակին, եռացնել, եփել ևս 15 րոպե և վերցնել կրակից: Երբ եփուկը սառի, այն հարկավոր է քամել և պահել սառնարանում: Եփուկն անհրաժեշտ է ընդունել 5 օր (օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ 200-ական գրամ), այնուհետև 2-3 օր ընդմիջում անել և կրկնել կուրսը (2-3 կուրս):

 

Շատ արդյունավետ են նաև ցորենի ծլած հատիկները: Ամեն օր հարկավոր է առնվազն 1 ճ.գ. ծլած ցորեն ուտել: Ցանկալի է ցորենն ավելացնել բանջարեղենային աղցանին և հավելել նաև 1 թ.գ. կտավատի յուղ:

 

Կարելի է նաև ցորենի հատիկները մի քանի անգամ լավ լվանալ և թողնել 24 ժամ: Երբ թրջված ու ծանրացած հատիկներն իջնում են ջրի հատակը, ցորենով ոչ շատ խորը տարրայի մեջ եղած ջուրն ավելի հեշտ է լինում դատարկել: Մի քանի անգամ հատիկները լվանալուց հետո ջուրը հարկավոր է դատարկել ոչ ամբողջությամբ՝ թողնելով այնքան, որ այն լինի ցորենի վերին շերտին հավասար, սակայն չծածկի հատիկները: Այնուհետև հարկավոր է տարրան դնել որևէ տաք տեղ (ոչ շատ տաք) և ծածկել անձեռոցիկով:

 

Ցորենի ծիլերի օգնությամբ բուժվելու դեպքում հարկավոր է նվազեցնել հացի և հացաբուլկեղենի գործածությունը: Ծլած ցորենը կարելի է նաև 2-3 օր պահել սառնարանում, սակայն այն պետք է խոնավեցված և անձեռոցիկով ծածկված լինի:

 

Այս աղցանը պարբերաբար օգտագործելու դեպքում կարելի ոչ միայն ջրիկացնել արյունը, այլև բարելավել օրգանիզմը ընդհանուր վիճակը՝ այդ թվում նաև տեսողությունն ու արյան որակը:

 

Նաև հիանալի և շատ հասանելի արյունը ջրիկացնող միջոց է դարչնի, կոճապղպեղի և կանաչ թեյի թուրմը: Հարկավոր է կոճապղպեղի թարմ արմատին (մոտ 4 սմ), մի պտղունց դարչնին և 1 թ.գ. կանաչ թեյին ավելացնել կես լիտր եռման ջուր, թրմել, քամել, ավելացնել կես կիտրոնի հյութ և մեղր (ըստ ճաշակի): Ստացված համեղ ու օգտակար ըմպելիքը հարկավոր է խմել օրվա ընթացքում:

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

«Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին Վիեննա֊Երևան չվերթի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել (տեսանյութ)Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը ԿիրանցԼույս չի լինի Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում Բացառիկ․ ինչի համար և ում պատճառով է բանտարկվել Անաիս Սարդարյանի ամուսինը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, թե որ դեպքում կհայտարարվի Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա գրոհների մեղավորըՎահագն Չախալյանը ազատության մեջ է․ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարվել է ԱՄՆ-ում միկրոավտոբուս է վթարվել․ 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել1918թ. թուրքերը ներխուժել են Սուրմալու, գեներալ Հալիլ բեյը հայտարարել է, թե «հայերը պարտված են և պետք է ենթարկվեն». պատմության այս օրը (19 մայիս)Խուլիգանություն Երևանի Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ ինչ է կատարվել Ուշագրավ մանրամասներ․ ինչու՞ էր երիտասարդը դանակահարել 2 քույրերինՄի քանի ժամ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն. մանրամասներ Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում ՀՀ-ում կան փակ ճանապարհներՌուբլին կայծակնային աճ է գրանցում Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը Վթար Սյունիքի մարզում․ 4 վիրավոր կա Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Ալիևն ու Ռայիսին կհանդիպեն Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըՓաշինյանն ո՞ւմ է հանձնելու Սյունիքի 42 կմ-ըՀուզիչ տեսանյութ․ Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրումՀայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Աղմկահարույց սպանություն՝ Վանատուր թաղամասի եկեղեցու բակում․ մանրամասներՕտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս. Միշել«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումներըՄենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպրոցից Ադրբեջան հասնելու համար. Կիրանցի բնակիչը ցույց տվեց սահմանըԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարԻնչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովԳնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու, դու ուղղակի քմահաճույք ես կատարում. Բագրատ ՍրբազանՀստակ է՝ մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ Ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՏավուշի մարզպետը սպառնում է Կիրանցի բնակչին թողնել սեփական տունը այլապես «զարքով կհանեն». ՏեսանյութԲագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, ԱԱԾ-ին էլ հրապարակային դիմեց՝ թույլ տվեք հանդիպել նրա հետՄի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց՝ կապված նրանց անչափահաս երեխաների հետ․ փաստաբանԲագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքներըՎահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարանՍրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ)Սահմանադրության 148-րդ հոդվածի պահանջների բավարարման տեսանկյունից՝ Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացելԱլիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով․ Սա է «բանակցությունների» ողջ բովանդակությունը․ Արմեն ԱշոտյանԴեռ ոչինչ չի արվել․ Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ և դատախազություն ներկայացրած հաղորդման մասինԲագրատ Սրբազանն ամփոփում Է օրը (ուղիղ)Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՀստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ․ 168․amԻնչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը 
Ամենադիտված