ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոնդոնում գիշերը սևամորթ ցուցարարների հետ բախումներից հետո 4 ոստիկան է հոսպիտալացվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վեց ոստիկան է վիրավորվել Լոնդոնում գիշերը տեղի ունեցած բախումների հետևանքով: Այդ մասին հայտնում է Sky News-ը:

Ցուցարարները փողոց են դուրս եկել այն բանից հետո, երբ սևամորթ բրիտանացի Էդիր Ֆրեդերիկո Դա Կոստան մահացել է ձերբակալությունից օրեր անց: Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ: Ոստիկանները կանգնեցրել են Էդիրի մեքենան դաժան ծեծի են ենթարկել, որից հետո տեղափոխել հիվանդանոց, որտեղ մահացել է 6 օր անց:

Ցուցարարները վանկարկել են «Արդարություն ենք պահանջում», «Արդարություն Էդիրի համար»: Ցուցյերը վերաճել են անկարգությունների: Ցուցարարները ոստիկանների վրա հրավառ նյութեր և աղյուսներ են նետել: Վիրավորված 6 ոստիկաններից 4-ը հոսպիտալացվել են: Ձերբակալվել է 4 ցուցարար: Հարուցվել է քրեական գործ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular