ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Shamshyan.com/Ստրասբուրգում այսօր՝ հունիսի 26-ին մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում կառույցի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։

ԵԽԽՎ նախորդ նստաշրջանում Հայաստանի կողմից փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում էր Հերմինե Նաղդալյանը։ Հայաստանում այս տարվա ապրիլին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններից հետո ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմը փոփոխվել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստրասբուրգում այսօր՝ հունիսի 26-ին, մեկնարկելու է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ամառային նստաշրջանը։

Քննարկվելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ միգրացիայի խնդիրը Եվրոպայում, ԵԽԽՎ-ում հաշվետվողականության սկզբունքին հետևելը, քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարում արդարության խրախուսումը, կոռուպցիայի խորհրդարանական վերահսկողությունը, ինչպես նաև իրադրությունը Բելառուսում՝ անկախ լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների ֆոնին:

Նստաշրջանը փակվելու է հունիսի 30-ին։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular