ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շախմատի վետերանների աշխարհի առաջնությունում Հայաստանը գրավեց 2-րդ տեղը

ՍՊՈՐՏ

Գերմանիայում ավարտված շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը զբաղեցրեց 2-րդ տեղը:

Վկայակոչելով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվության բաժինը, հաղորդում է, որ վերջին 9-րդ տուրում, մեր ընտրանին 2,5-1,5 հաշվով հաղթեց գերմանական «Էմանուել-Լասկեր» թիմին եւ վաստակեց 16 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաև Գերմանիայի 1-ին հավաքականը:

Չեմպիոնին որոշելու համար հարկ եղավ հաշվել յուրաքանչյուր թիմի միավորներն ամբողջ առաջնության ընթացքում`պարտիաներում վաստակած միավորների հանրագումարով:

Գերմանիայի ընտրանին վաստակեց 26,5 միավոր, իսկ Հայաստանի հավաքականը՝ 26:
Այդպիսով, չեմպիոններ հռչակվեցին գերմանացի շախմատիստները, իսկ Հայաստանի հավաքականը գրավեց երկրորդ հորիզոնականը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular