ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պակիստանում բենզատար է հրդեհվել, 100-ից ավելի զոհ կա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պակիստանում բենզատարի հրդեհի հետևանքով զոհերի թիվն անցել է 150-ը: Տուժել է ավելի քան 110 մարդ: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին գրում է Ռիա նովոստին: 

Բի-Բի-Սի-ն գրում է, որ մեքենան շրջվել է ու կարճ ժամանակ անց բռնկվել: Վթարից հետո տեղի շատ բնակիչներ շտապել են մեքենայի մոտ, որպեսզի հավաքեն թափված բենզինը:

Հրդեհի պատճառ կարող է լինել ծխախոտը, որ չէին հանգցրել մոտեցած մարդիկ: Իշխանությունները կարծում են, որ որոշ զոհերի հնարավոր կլինի ճանաչել միայն ԴՆԹ անալիզի միջոցով, քանի որ մարմիններն ամբողջովին այրվել են:

Աղբյուրը գրում է, որ  Պակիստանի ճանապարհները շատ վտանգավոր են, իսկ վարորդները կարգազանց:

Այրվել է առնվազն 6 մեքենա և 12 մոտոցիկլ: Ցիստեռնը տեղափոխել է 25 հազար լիտր վառելիք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular