ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոլումբիայում 170 ուղևորներով զբոսաշրջային նավ է խորտակվել. կան զոհեր (ֆոտո)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կոլումբիայի հյուսիս-արևմտյան ափերի մոտ զբոսաշրջիկների տեղափոխող նավ է խորտակվել, ինչի հետևանքով առնվազն 9 մարդ մահացել է, հաղորդում է BBC-ն։

20-ից ավելի մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Անհետ կորած է համարվում 25-ից ավելի մարդ։

«Ալմիրանտո»-ն սկսվել է սուզվել Պենիոլի ջրամբարի մոտ, որը գտնվում է Գուտալե զբոսաշրջային քաղաքի մոտակայքում։

Նավը կիսով չափ ջրի տակ է անցել ընդամենը կես րոպեի ընթացքում, ինչն էլ խանգարել է մարդկանց արագ տարհանվելուն։ Ականատեսների վկայությամբ՝ նավն ամբողջովին ջրի տակ է անցել 5 րոպեի ընթացքում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular