ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրակոցներ Գյումրու կենտրոնում․ կա վիրավոր, որի կյանքի համար պայքարում են բժիշկները.aravot.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովա փողոցում՝ «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի դիմաց․ անցորդներից մի քանիսը լսել են կրակոցների ձայներ, տեսել գետնին ընկած փամփուշտներ։

Կա վիրավոր․ ականատեսներից մեկի պատմելով, կրակոցներից հետո, մի ավտոմեքենա, խախտելով երթևեկության կանոնները, կայծակնային արագության հեռացել է, ամենայն հավանականությամբ հիվանդանոց է տեղափոխել վիրավորին։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը հաստատեց այն տեղեկությունը, որ քիչ առաջ հրազենային վիրավորում ստացած մի երիտասարդ ինքնակամ դիմել է հիվանդանոց։ Վերջինս եկել է իր ոտքով, այնպիսի տպավորություն է եղել՝ կարծես նա հիվանդատես է, սակայն պարզվել է, որ 1981 թվականին ծնված Հակոբյան Գեորգին հրազենային վնասվածք է ստացել որովայնի հատվածում։

Նա հիվանդանոց է դիմել 23․15-ին, նրան այս պահին վիրահատում են; Վիճակը, ըստ հիվանդանոցի փոխտնօրենի, ծանր է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/06/26/893770/ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular