ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` Անաստասիա Բրուխտի տեսահոլովակի շնորհանդեսին

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Երևանի ժամանցային վայրերից մեկում երեկ` հունիսի 23–ին, կայացավ Անաստասիա Բրուխտի «Ես քոնն եմ» տեսահոլովակի շնորհանդեսը։ Երգի երաժշտության հեղինակը Հայկոն է, խոսքերինը` Աննա Հովները, գործիքավորումն արել է Հայկոն, տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արսեն Երեմյանը։ Երգը սիրո պատմության մասին է։

 

Tert.am Life–ի հետ զրույցում Անաստասիան նշեց, որ ուրախ է աշխատել տաղանդավոր մարդկանց հետ։ «Առաջին անգամ եմ աշխատում ստեղծագործական այս կազմի հետ։ Նրանք շատ տաղանդավոր են, առանց նրանց այս նախագիծը չէինք կարողանա իրականացնել։ Ինձ համար մեծ պատիվ է աշխատել Հայկոյի հետ, որը ոչ միայն իր աշխատանքում է լավը, այլև կյանքում։ Նա շատ լավ մարդ է և հիանալի ընկեր»,– ասաց Անաստասիան։

 

Երգչուհու խոսքով` տեսահոլովակը չունի սյուժետային գիծ։ «Արսեն Երեմյանի հետ քննարկելուց հետո որոշեցինք այնպիսի տեսահոլովակ նկարել, որ ֆիլմի սյուժեի չնմանվի»,– հավելեց Անաստասիան։

 

 

Ռուսաստանում բնակվող երգչուհին, ցանկանում է իր գործունեությունը սկսել Հայաստանից։ «Ես հայ եմ, դրա համար էլ որոշեցի գործունեությունս սկսել հենց Հայաստանում և տեսահոլովակիս շնորհանդեսն անել հենց այստեղ։ Հետագայում ռուսական շոու բիզնեսում կլինեմ, թե ոչ, չեմ կարող ասել։ Ռուսական շոու բիզնեսը շատ հզոր է։ Հայաստանից գործունեությունը սկսելը շատ ճիշտ է»,– հավելեց երգչուհին։

 

Անաստասիային եկել էին շնորհավորելու մի շարք հայտնի մարդիկ` Հայկոն և Անահիտ Սիմոնյանը, Ալեքսանդր և Լիլիթ Բաբասյանները, Ժաննա Բուտուլյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Նարեկ Պետրոսյանը, Կարեն Ասլանյանը, Նանան և այլք։

 

«Շատ արտիստների հետ եմ աշխատել։ Միշտ կարևորել եմ մարդկային բարձր հատկանիշները։ Անաստասիան առանձնանում է նրանով, որ առաջինն իրեն որպես մարդ եմ սիրել, հետո որպես արվեստագետ։ Գիտեմ, որ նա  Մոսկվայում շատ է աշխատում և պահանջված է որպես հաղորդավարուհի և երգչուհի։ Երբ ինքը դիմեց ինձ, համագործակցության համար, մեծ սիրով համաձայնեցի։ Նա շատ տաղանդավոր երգչուհի է և վստահ եմ, որ շատ բաների է հասնելու»,– եզրափակեց Հայկոն։

 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular