ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանից նոր ռազմատեխնիկա է մատակարարվել Ադրբեջան (լուսանկարներ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Tert.am/Ռուսաստանից նոր ռազմատեխնիկա է մատակարարվել Ադրբեջան: Բաքվի նավահանգիստ ժամանած ժամանակակից սպառազինության մեծ խմբաքանակը մոտ ժամանակներս ուղղվելու է մերձճակատային գոտի, հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը:


Համաձայն միջկառավարական համաձայնագրի և Ադրբեջանի ու Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում իրականացվել է ռազմատեխնիկայի պլանային մատակարարում, գրում է գործակալությունը:


Նշվում է, որ «այդ սպառազինությունն ուժեղացնելու է զրահապատ տեխնիկա, ամրություններ, փոքր արագության օդային թիրախներ, կենդանի ուժ և այլ օբյեկտներ խոցելու Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների մարտական և մարտավարական հնարավորությունները»:


Նշվում է, որ ռուսական ռազմական տեխնիկայի և սպառազինության մատակարարումն Ադրբեջան «շարունակվելու է»:

 

...

...

...

...

...

...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular