ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում տորնադոն վնասել է «դատաստանի օրվա» 2 ինքնաթիռներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկյան 2 E4-B Boeing 747 ինքնաթիռներ, որոնք հայտնի են ԱՄՆ-ի նախագահի «միջուկային ճամպրուկներ» անվանումով, վնասվել են բարձրացած տորնադոյի հետևանքով, հաղորդում է Ria Novosti-ն։

«Ազգային օպերատիվ կենտրոնի 2 E4-B օդանավեր, որոնք գտնվում էին «Օֆֆութ» ավիաբազայում, փոթորկի հետևանքով վնասվել են»,-հայտնել է ԱՄՆ Ռազմաօդային ուժերի հրամանատարության ներկայացուցիչ Փեթ Ռայդերը։

Միջուկային զենք կրող այդ ինքնաթիռները նախատեսված են միայն միջուկային պատերազմի համար և կարող են մի քանի օր շարունակ մնալ օդում։

Միացյալ Նահանգները ներկա պահին ունի նման 4 օդանավ։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular