ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիբիրյան խոցի դեպքեր են գրանցվել Հնդկաստանում, Պակիստանում ու Բանգլադեշում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանցիներին Ռոսպոտրեբնադզորը զգուշացրել է, որ Հնդկաստանում, Բանգլադեշում ու Պակիստանում սիբիրյան խոցի բռնկման օջախներ կան:

«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, Բանգլադեշում հիվանդության հետևանքով մեկ երեխա է մահացել; Երեք մեծահասակ հոսպիտալացվել է հիվանդության կասկածանքով: Նրանց մոտ հիվանդության ախտանիշներն ի հայտ են եկել վարակված կենդանու միսը ուտելուց հետո:


Այս տարվա մայիսի 25-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում սիբիրյան խոցով հիվանդացածների թիվը Բանգլադեշում հասել է 25-ի: Իշխանությունները համալիր միջոցառումներ են իրականացնում տարածումը կանխելու համար:

Պակիստանի շրջաններից մեկում՝ Քուրամում հունիսի 10-ին մոտ 40 կով ու խոյ է ոչնչացվել:

Հայաստանում վերջին անգամ սիբիրյան խոց հիվանդություն գրանցվել է երկու տարի առաջ՝ օգոստոսին: Ավելի ուշ պարզ դարձավ, որ վարակի աղբյուր հանդիսացած միսը բերվել էր Վրաստանից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular