ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռեստարտ ենք տալիս.վարչապետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության հերթական նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ,  անդարդարձավ երեկ Ազգային ժողովի կողմից ընդունված կառավարության հնգամյա ծրագրին:

Վարչապետը  ՀՀԿ գործադիր  մարմինների ղեկավարներին հանձնարարեց մեկ ամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել կառավարության 2017-2022 թվականի ծրագրից բխող միջոցառումների շարք, հստակ սահմանելով պատասխանատուներ և կատարման ժամկետներ:

Վարչապետը նաև հանձնարարեց երկու շաբաթյա ժամկետում կատարել համապատասխան փոփոխություններ  և լրացումներ   կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում:

Վարչապետը հորդորեց  առաջին կետով սահմանված պահանջը կատարելուն պես տեղեկատվություն տրամադրել հասարակությանը:

«Ռեստարտ ենք տալիս, մեր աշխատանքը կատարում ենք նույն ռեժիմով՝ շաբաթական վեց օրյա ռեժիմով»,-եզրափակեց Կարեն Կարապետյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular