ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական 1-ին զրահամեքենաներն անձնակազմով հանդերձ հասել են Քաթար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով տեղեկացրել է Քաթարում հիմնվող թուրքական ռազմաբազայում տեղակայվելիք անձնակազմի և զրահամեքենաների առաջին խմբաքանակի` Դոհա հասնելու մասին:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ԶՈւ գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Թուրքիայի և Քաթարի միջև ռազմական կրթության, համագործակցության և ստորաբաժանում տեղակայելու վերաբերյալ իրականացված իրավական կարգավորումների շրջանակներում 5 զրահամեքենայի և 23 հոգանոց անձնակազմի Դոհա տեղափոխումն ավարտված է: Գործողությունը 2 երկրների միջև կնքված պայմանագրերի բաղկացուցիչ մասն է: Այսուհետ ևս գործողությունները կշարունակվեն ըստ ծրագրված հերթականության»:

Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիայի կառավարության առաջարկով հունիսի 7-ին մեջլիսի լիագումար նիստում արտահերթ կարգով քննարկման դրվեց և հաստատվեց 2 երկրների միջև ավելի վաղ կնքված համաձայնագրով Քաթարի տարածքում թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ տեղակայելու նախագիծը: 

Քաթարի տարածքում բանակի և ժանդարմերիայի ստորաբաժանումներ տեղակայելու մասին համաձայնագրերը նախատեսվում էր ավելի ուշ քննարկել, սակայն Սաուդյան արաբիայի գլխավորությամբ արաբական մի քանի երկրների և Քաթարի միջև ստեղծված ճգնաժամի պատճառով դրանք  քննարկվեցին արտահերթ կարգով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular