ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ելք-ՀՀԿ վիճաբանությունից հետո ԱԺ-ն ընդունեց կառավարության 2017-2022թթ. ծրագիրը. Tert.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարության 2017-2022թթ. ծրագիրը «Ելք» և «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունների բուռն վիճաբանությունից հետո դրվեց քվեարկության և ընդունվեց 64 կողմ և 31 դեմ քվեարկությամբ, տեղեկացնում է tert.am-ը։

«Ելքը» ՀՀԿ-ին մեղադրեց, թե «գիշեր-ցերեկ երազում են տեսնել «Ելքին» պառակտված»: «Մեր դարդով ու ցավով մի տապակվեք»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վարման կարգով ձայն խնդրեց և նշեց. «Մի փոքր համբերեք, մինչև 18 թվական»:

Վարման կարգով ձայն խնդրեց «Ելքից» Գևորգ Գորգիսյանը. «Պարո՛ն Բաղդասարյան, ի տարբերություն Ձեզ, մեր նորընտիր պատգամավորները մասնակցել են քարոզարշավին և ունեն հեղինակություն, իրենց վստահված ձայներով են ընտրվել»,-ասաց նա և մատնացույց արեց ՀՀԿ պատգամավորների, ովքեր, ըստ նրա, «սրան-նրան քսմսվելով են առաջ գնում»:

«Չհամեմատեք մեզ ձերոնց հետ, Ձեզ ուղղված հարցերն էլ չշեղեք»,-ասաց նա:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե հետևելով վարչապետի հորդորին՝ փաստերով է եկել. նրան փոխանցելու համար բերել է ընտրակեղծարարությունը հաստատող փաստաթղթեր, որոնք գտել են աղբարկղից:

«Անուն-ազգանուներով, հեռախոսի համարներով, հասցեներով իրավապահներին փոխանցվել է, և ծածկադմբոց չանելու դեպքում կլինեն մի քանի ազատազրկումներ, այդ թվում՝ մի քանի մարդկանց, որ նստած են այստեղ»,-ասաց նա:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular