ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն խորը մտահոգությունն է հայտնում Ղարաբաղում զոհերի կապակցությամբ. «Ամերիկայի ձայն»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Միացյալ Նահանգները մտահոգված է հրադադարի խախտման վերջին դեպքերի կապակցությամբ, որոնց հետևանքով շփման գծում մի քանի զոհեր եղան, ասված է ԱՄՆ-ի Պետքարտուղարության մամլո խոսնակ Հեդեր Նյուերթի հայտարարության մեջ.

«Մենք կոչ ենք անում կողմերին խուսափել իրավիճակը սրելուց և անհապաղ միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ կտան մեղմել լարվածությունը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 19-ի հայտարարության մեջ կոչ են արել կողմերին բանակցություններ վերսկսել՝ քաղաքական կամք դրսևորելով: Համանախագահներն ընդգծել են նաև, որ նման բանակցությունները միակ ուղին են տևական խաղաղություն բերելու համար տարածաշրջանի բնակչությանը, որն ակնկալում է և արժանի է հակամարտության կարգավորման շուրջ առաջընթացի:

Միացյալ Նահանգները շարունակում է սերտ համագործակցել կողմերի հետ: Մեր տևական քաղաքականությունը, որը կիսում են նաև Մինսկի խմբի համանախագահները, կայանում է նրանում, որ արդար մոտեցումը պետք է հիմնված լինի միջազգային օրենքի վրա»:

Աղբյուրը՝ «Ամերիկայի ձայն»

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular