ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԻՊ գրոհայինները պայթեցրել են Մոսուլի գլխավոր մզկիթը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն ազատագրված Մոսուլում պայթեցրել են պատմական ան-Մուրի մզկիթը: Բի-Բի-Սի-ին գրում է, որ հաղորդագրության համաձայն՝ պայթեցվել է հենց մզկիթը մինարեթի հետ միասին:

Այդ մզկիթում է երեք տարի առաջ ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադը հռչակվել  Է «խալիֆ»:
Օդից արված լուսանկարները ցույց են տալիս, թե ինչքան ուժեղ է վնասվել մզկիթը:

Իր հերթին ԻՊ ներկայացուցիչը «Ամակ» տեղեկատվական գործակալության միջոցով հայտնել է, որ մզկիթն ավիրել է ԱՄՆ-ի ավիացիան: Իրաքի վարչապետն ասել է, որ մզկիթի  պայթեցումը դարձել է ԻՊ-ի «պարտության պաշտոնական  ընդունումը»:

Ամերիկյան ռազմական հրամանատարության ներկայացուցիչն ասել է, որ ԻՊ-ն ոչնչացրել է «Մոսուլի և Իրաքի մեծագույն գանձը»:

Մզկիթը կառուցվել է 12-րդ դարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular