ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատարանը երկարաձգել է մոսկվաբնակ հայ գործարար Արամ Պետրոսյանի կալանքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայի դատարանը մինչև օգոստոսի 24-ը երկարաձգել է հայ գործարար Արամ Պետրոսյանի կալանքի ժամկետը, հաղորդում է Ria Novosti-ն։

Նրա կալանքի երկարաձգման մասին հետաքննության միջնորդությունը դատարանը բավարարել է։

Հիշեցնենք, որ Ա. Պետրոսյանը մեղադրվում է ահաբեկչության մեջ։ Նա 2016 թվականի ամռանը զինված ներխուժել էր «Սիթիբանկ»-ի մոսկովյան մասնաճյուղ և պատանդ վերցրել այնտեղ գտնվող 4 քաղաքացու։ Պատանդներին նա հերթով բաց էր թողել, իսկ հետո հանձնվել։ Պարզվել էր նաև, որ «ռումբը» սովորական առարկա է եղել։

Անձամբ Պետրոսյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր է ճանաչում մարդկանց պատանդառնելու մեջ, բայց ոչ՝ ահաբեկչության, իսկ նման քայլի իրեն «դրդել է» սնանկանալու փաստը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular