ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցի սակրավորներ են վիրավորվել թուրք–իրանական սահմանը ականազերծելիս

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ադրբեջանի տարածքների ականազերծման ազգային գործակալությունը (ANAMA) հայտարարություն է տարածել, թե թուրք–իրանական սահմանը ականազերծելիս երկու ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել:
 
«Հունիսի 20–ին, ժամը 7:00–ի սահմաններում ականազերծման գործողության ժամանակ ական է պայթել, որի հետևանքով սակրավորներ` Հեզի Ասլանովը և Ռուսլան Քասիմովը վիրավորում են ստացել: Վիրավոր սակրավորները հիվանդանոց են տեղափոխվել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»:
 
Ըստ ANAMA–ի՝ ադրբեջանցի սակրավորները Թուրքիայում աշխատում էին Թուրքիայի տարածքների ականազերծմամբ զբաղվող MECHEM ընկերության և Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության միջև կնքված պայմանագրով:
 
 
Նշվում է, որ ադրբեջանցի սակրավորները թուրք–իրանական սահմանի ականազերծումը սկսել են դեռ ապրիլի 19–ից, և մինչ վիրավորվելը «հազարավոր ականներ են վնասազերծել»:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular