ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք հետաքրքրված ենք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական մեգանախագծով. Արմեն Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին ՀՀ ԱԺ-ում՝ Արմեն Աշոտյանը բարձր է գնահատել խորհրդարանական մակարդակում հայ-չինական հարաբերությունների բնույթն ու զարգացման դինամիկան եւ հույս հայտնել, որ նոր գումարման Ազգային ժողովում այդ համագործակցությունը կլինի առավել սերտ: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը ընդգծել է երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջեւ արդյունավետ գործակցությունը եւ կարեւորել միջխորհրդարանական բարեկամության խմբերի միջեւ համագործակցության ակտիվացումը:

Իր հերթին դեսպան Թիան Էրլունը շնորհավորել է Արմեն Աշոտյանին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են միջազգային հարթակներում փոխգործակցությանը, ինչպես նաեւ տնտեսական, ներդրումային եւ հումանիտար քաղաքականության խթանմանը վերաբերող հարցերի: Տնտեսական համագործակցության համատեքստում քննարկվել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում Հայաստանի հնարավոր ներգրավվածությանը վերաբերող հարցեր:

Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային կայունության պահպանմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել հունիսի 16-ին եւ 17-ին Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված զինադադարի կոպտագույն խախտումներին: Հարցի առնչությամբ Արմեն Աշոտյանը նշել է, որ նմանատիպ խախտումները վտանգում են տարածաշրջանի առանց այն էլ փխրուն վստահության մթնոլորտը, ինչն իր հերթին վտանգում է տարածաշրջանի կայունությունը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մենք ակնկալում ենք ավելին, այն է՝ առավել թիրախային եւ գործուն քայլերի ձեռնարկում»,- նշել է Արմեն Աշոտյանը:

Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաեւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված «Անալիտիկ խորհուրդ» աշխատանքային խմբի ձեւավորմանը եւ գործունեության նպատակներին: Այս համատեքստում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանության հետ համագործակցության հնարավոր տարբերակները: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular