ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոչիում ավտովթարի հետևանքով 42-ամյա հայ է զոհվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սոչիում հունիսի 20-ին՝ գիշերը 02։30-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ։

Ինչպես հայտնում է kuban.aif.ru-ն՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը, զոհերից մեկը Հայաստանի 42-ամյա բնակիչ է։

Նախնական տվյալներով՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայի 28-ամյա վարորդը կորցրել է կառավարումը, դուրս եկել հանդիպակաց գիծ և բախվել Renault-ին, որը վարելիս է եղել հայաստանցին։

Վթարի հետևանքով զոհվել են Renault-ի վարորդը և ուղևորը, իսկ Mercedes-ի վիրավոր ուղևորին ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է ավտովթարի հանգամանքները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular