ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք. Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում 8-ոտանի, 2-պոչանի, 3-աչքանի գառնուկ է ծնվել. «տատմերը» շոկի մեջ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ջրառատ գյուղի բնակիչ, երկար տարիներ անասնապահությամբ զբաղվող 35-ամյա Զոհրաբ Խուդոյանը անասնագոմում ոչխարի ծնելուց հետո հայտնաբերել է, որ ծնված գառը 8- ոտանի է, 2- պոչանի, 3- աչքանի:

Թե՛ Զոհրաբը, թե՛ գյուղի բնակիչները անակնկալի են եկել, քանի որ առաջին դեպքն է գյուղում, որ նման գառնուկ է ծնվում:

Ճիշտ է այն արդեն սատկել է, սակայն բոլորը չեն կարողանում հասկանալ, թե ինչն է դարձել պատճառը:

Գառանը ոչխարի ընկերքի միջից հանել է հարևանը՝ Խդր Կասոյանը, ով հարուստ փորձ ունի ոչխարհի ընկերքից գառներ հանելու մեջ ու նա նույնպես անակնկալի է եկել, երբ տեսել է 8-ոտանի գառնուկին:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular