ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞րն է ծխախոտից հրաժարվելուց հետո գիրանալու պատճառը

ՖՈՏՈ

Գիտնականներին վաղուց է արդեն հետաքրքրում, թե ինչու են մարդիկ գիրանում, երբ դադարում են ծխախոտ օգտագործել: Հնարավոր պատճառների մեջ կա նաև ախորժակի բարձրացումը, ինչպես նաև նյութափոխանակության դանդաղումը, քանի որ սովորաբար նիկոտինը խթանում է այն:

Գիտնականները հայտնաբերել են, որ համեմատած չծխող մարդկանց, ծխողների մոտ բջիջներում AZGP1 գենի ակտիվությունը զգալիորեն բարձր է և քանի որ այդ գենը մասնակցում է ճարպերի քայքայման ու քաշի վերահսկման գործընթացին, ապա հետազոտության արդյունքների համաձայն՝ սա կարող է լինել պատճառը, որ ծխողներն ավելի նիհար են լինում և գիրանում են այդ սովորությունից հրաժարվելուց հետո:

Հետազոտությունների համաձայն՝ ծխելու և քաշի միջև կապը մոլեկուլար մակարդակի վրա է և ծխելիս AZGP1 գենի ակտիվությունն ավելանում է: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ այս գենը կարգավորում է մկների ճարպի քանակը: Բացի այդ, քաղցկեղով հիվանդների մոտ, ովքեր հիվանդության արդյունքում կտրուկ նիհարել են, նույնպես նկատվում է այս գենի ակտիվություն:

Այնուամենայնիվ՝ սա չի նշանակում, որ ծխախոտից հրաժարվելու արդյունքում գիրանալը գենետիկ հակվածության պատճառով է տեղի ունենում: Գիտնականների կարծիքով՝ ծխելու և մարդու քաշի միջև կապը շատ ավելի բարդ է և այս գործընթացին մասնակցում են բազմաթիվ գործոններ, ինչպիսիք են սնունդն ու ֆիզիկական ակտիվությունը:

 

Նյութի աղբյուրը՝ med2.ru

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular