ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երկիր ծիրանի» կուսակցության հաղթանակը կդառնար Երևանի պարտությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Երկիր ծիրանի» կուսակցությունն երեկ՝ հունիսի 18–ին, հրավիրած նիստում որոշում է ընդունել  կուսակցության Երեւանի ավագանու խմբակցության երկու անդամի նկատմամբ անվստահություն հայտնել եւ նրանց առաջարկել դադարեցնել  ավագանու անդամի լիազորությունները։

Ըստ կուսակցության որոշման՝ անվստահության հիմք է ընդունվել Հայկ Պետրոսյանի եւ Մնացական Պարակշիեւի կողմից կուսակցության գաղափարախոսությանը, ծրագրերին եւ սկզբունքներին դավաճանելը, ինչպես նաեւ երեւանցու գերակա շահը անձնական շահերին ստորադասելու փաստը:

 Այս միջադեպը «Երկիր ծիրանի» կուսակցության պարտության սկիզբն է: Կուսակցություն, որը խոսում է անարադարության դեմ՝ ինքն է շարժվում ոչ արդարացի մեթոդներով: Կուսակցության երկու անդամի ստիպում են հրաժարվել ժողովրդի քվեարկությամբ ստացած մանդատներից առանց  ընտրողներին բացատրելու, թե որն է իրական պատճառը:

Հիմա պատկերացնել միայն կարելի էր, թե ինչ կլիներ մի ամբողջ քաղաքի հետ, եթե քաղաքացիները պատահաբար նրանց վստահեին քաղաքի կառավարումը: Դա իսկապես կլիներ Երևանի պարտությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular