Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


10 պատվիրան, որոնց պետք է հետևեն բոլոր ծնողները

ՖՈՏՈ
Ծնող լինելն ամենաբարդ, բայց և ամենահաճելի «աշխատանքն» է, որը հաջողությամբ կատարելու համար հարկավոր է որոշակի կանոններ սահմանել: Այդ կանոնները յուրաքանչյուր ծնող ինքն է սահմանում, սակայն կան որոշակի պատվիրաններ, որոնց պետք է հետևեն բոլորը:

Առաջին պատվիրանը՝ նորածինների համար. հանգստանալ և հաճույք ստանալ

Երբ երեխան անընդմեջ լաց է լինում, հանգստանալն ու կյանքից հաճույք ստանալն այդքան էլ հեշտ չէ, սակայն հարկավոր ամեն ինչում դրականը տեսնել, քանի որ այդ ժամանակահատվածը կանցնի և այլևս չի վերադառնա:

Երկրորդ պատվիրանը՝ նորածինների համար. անվտանգություն

Երեխաները շատ ակտիվ են լինում, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել: Երեխայի անվտանգության մասին անհրաժեշտ է հոգալ նրա կյանքի առաջին իսկ օրվանից: Անվտանգ մանկական կահույքի, սպասքի ու խաղալիքների մասին հարկավոր է նախապես հոգալ: Այդ դեպքում երեխան ավելի ապահով կլինի, իսկ ծնողները՝ հանգիստ:

Երրորդ պատվիրանը՝ մանկապատանեկան տարիքի երեխաների համար. համբերատարություն

Երբ երեխան քայլել ու խոսել է սովորում, ծնեղների համբերությունը սկսում է լուրջ փորձությունների ենթարկել: Հարկ է հիշել, որ չորսամյա փոքրիկին հնարավոր է խոսքերով ու փաստարկներով բացատրել ու հանգստացնել: Երեխային հանգստացնելու համար պարզապես հարկավոր է շեղել նրա ուշադրությունը: Բացի այդ, հարկավոր է շատ համբերատար լինել, քանի որ փոքրիկները միշտ պահանջում են իրենց բազմաթիվ հարցերի պատասխանները, որոնք ծնողները ոչ միշտ են ունենում:

Չորրորդ պատվիրանը՝ մանկապատանեկան տարիքի երեխաների համար. քուն

Հարկ է հիշել, որ երեխան կամակոր է դառնում հոգնածության կամ քնի պակասի դեպքում, ուստի եթե փոքրիկն առանց պատճառի կամակորություններ է անում և լալիս է, ապա, ամենայն հավանականությամբ, նա պարզապես հոգնել է: Այս դեպքում նրան հանգստացնելու լավագույն միջոցը հանգիստ քունն է:

Հինգերորդ պատվիրանը՝ մանկապատանեկան տարիքի երեխաների համար. ընթերցանություն

Այս տարիքի երեխաների համար հարկավոր է ամեն օր տարբեր պատմվածքներ կարդալ: Ընթերցանության ժամերը ոչ միայն հաճելի պահեր կպարգևեն, այլև կզարգացնեն երեխայի խոսքն ու երևակայությունը, ինչպես նաև սեր կսերմանեն գրականության հանդեպ:

Վեցերորդ պատվիրանը՝ դպրոցականների համար. ակտիվություն

Գալիս է մի պահ, երբ երեխան ցանկանում իրեն կարևոր ու օգտակար զգալ: Սովորաբար երեխաներին դուր է գալիս կենցաղային հմտություններ ձեռք բերելը, ուստի հարկավոր է թույլ տալ նրան, որ իր ուժերի ներածին չափով օգնի տնային գործերում: Փոքրիկի համար դա բարդ չի լինի, իսկ մայրիկին լրացուցիչ օգնությունը երբեք չի խանգարի:

Յոթերորդ պատվիրանը՝ դպրոցականների համար. ռեժիմ

Օրվա կայուն ռեժիմը կօգնի դպրոցականին խուսափել սթրեսից ու անհանգստությունից: Սա չի նշանակում, որ հարկավոր է խստորեն հետևել նրա յուրաքանչյուր քայլին, սակայն որոշակի կայունությունը պարտադիր է: Երեխան պետք է ամեն օր գրեթե նույն ժամին արթնանա, սնվի, կատարի տնային առաջադրանքները, զբոսնի և պառկի քնելու, սակայն միևնույն ժամանակ նա պետք է նաև որոշակի ազատություն ունենա:

Ութերորդ պատվիրանը՝ դեռահասների համար. պատասխանատվության զգացում

Պատասխանատվության զգացումը շատ կարևոր է նույնիսկ կենցաղային հարցերում: Հարկավոր է երեխայի համար կազմել նրա պարտավորությունների ու առաջադրանքների ցուցակը, որը նա պետք է ամեն օր կատարի: Այս տարիքում երեխան շատ բան կարող է անել, ուստի պետք է նրան տարբեր առաջադրանքներ տալ: Այս կերպ դեռահասը կսկսի վստահել իր ուժերին և ավելի ինքնուրույն կդառնա, ինչը կարող է հետագայում շատ մեծ նշանակություն ունենալ:

Իններորդ պատվիրանը՝ դեռահասների համար. կարգապահություն և անձնական տիրույթ

Դեռահասը պետք է հստակ իմանա թե ինչ կարող է անել և ինչ չի կարող: Այս տարիքում երեխաներին ազատություն է անհրաժեշտ, սակայն նրանք նաև պետք է զգան, որ իրենց մասին հոգ են տանում: Երեխան դեռ ունի ծնողի օգնության ու աջակցության կարիքը, սակայն երբեմն չգիտի, թե ինչպես կարելի է օգնություն խնդրել: Հարկավոր է հիշել, որ դեռահասի ազատությունը պետք է որոշակի սահմաններ ունենա, սակայն դրանք չպետք է ճնշող լինեն: Առհասարակ փոքրիկ սխալները կարող են շատ լավ փորձ լինել դեռահասի համար:

Տասներորդ պատվիրանը՝ բոլորի համար. վստահել ինտուիցիային

Ծնող լինելը հեշտ չէ և ծնողներին հաճախ թվում է, թե իրենք ոչինչ չգիտեն ու չեն կարողանում շփվել երեխայի հետ: Սակայն պետք չէ անհրաժեշտ պատասխանները փնտրել գրքերում կամ հետևել հոգեբանների ու ուսուցիչների խորհուրդներին, եթե դրանք չեն համընկնում ձեր կարծիքի հետ:

Անկախ երեխայի տարիքից՝ նրա դաստիարակության հարցում ծնողը պետք է առաջնորդվի, առաջին հերթին, սիրով: Հոգու խորքում ծնողները շատ լավ գիտեն, թե ինչ է պետք երեխային, ուստի հարկավոր է միշտ վստահել ինտուիցիային:

 

Նյութի աղբյուրը՝ podelkidetkam.ru

Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի (լուսանկար)Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար31-ամյա Դավիթ Այվազյանը տեղում մահացել էՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութովԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ (լուսանկար)Եղանակը կտաքանա մինչև +22Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է«BMW»-ով ոստիկանություն տեղափոխված անչափահասի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ ՔոչարյանըԱրևմուտքը պետք է չսխալվի ՀայաստանումԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով Արցախից՝ Տավուշ2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԱԱԾ-ն կարևոր հայտարարություն է տարածել Դրամական աջակցություն՝ արցախցիներին Մահվան ելքով վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինՈ՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Բացառիկ․ ծեծկռտուք օդանավակայանում (տեսանյութ)1992թ. ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա. պատմության այս օրը (28 մարտ)Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան«Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ սահմանափակումը կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա․ տնտեսագետ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Արտակարգ դեպք ԵրևանումՏավուշից կհեռանա՞ն ռուս սահմանապահները. ի՞նչ է սպասվումՊատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Ես չէի ցանկանում հեռանալ․ Մեսսին՝ Բարսելոնայից ՊՍԺ տեղափոխության մասին Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»24 ժամ ջուր չի լինելու Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ» ՔԿ-ն դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․ «Հրապարակ» Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են. «Ժողովուրդ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ «Հրապարակ» Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»ՌԴ-ն չունի ոչ բարեկամական երկրներ, կան ոչ բարեկամական էլիտաներ. Պուտին
Ամենադիտված