Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


10 պատվիրան, որոնց պետք է հետևեն բոլոր ծնողները

ՖՈՏՈ
Ծնող լինելն ամենաբարդ, բայց և ամենահաճելի «աշխատանքն» է, որը հաջողությամբ կատարելու համար հարկավոր է որոշակի կանոններ սահմանել: Այդ կանոնները յուրաքանչյուր ծնող ինքն է սահմանում, սակայն կան որոշակի պատվիրաններ, որոնց պետք է հետևեն բոլորը:

Առաջին պատվիրանը՝ նորածինների համար. հանգստանալ և հաճույք ստանալ

Երբ երեխան անընդմեջ լաց է լինում, հանգստանալն ու կյանքից հաճույք ստանալն այդքան էլ հեշտ չէ, սակայն հարկավոր ամեն ինչում դրականը տեսնել, քանի որ այդ ժամանակահատվածը կանցնի և այլևս չի վերադառնա:

Երկրորդ պատվիրանը՝ նորածինների համար. անվտանգություն

Երեխաները շատ ակտիվ են լինում, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել: Երեխայի անվտանգության մասին անհրաժեշտ է հոգալ նրա կյանքի առաջին իսկ օրվանից: Անվտանգ մանկական կահույքի, սպասքի ու խաղալիքների մասին հարկավոր է նախապես հոգալ: Այդ դեպքում երեխան ավելի ապահով կլինի, իսկ ծնողները՝ հանգիստ:

Երրորդ պատվիրանը՝ մանկապատանեկան տարիքի երեխաների համար. համբերատարություն

Երբ երեխան քայլել ու խոսել է սովորում, ծնեղների համբերությունը սկսում է լուրջ փորձությունների ենթարկել: Հարկ է հիշել, որ չորսամյա փոքրիկին հնարավոր է խոսքերով ու փաստարկներով բացատրել ու հանգստացնել: Երեխային հանգստացնելու համար պարզապես հարկավոր է շեղել նրա ուշադրությունը: Բացի այդ, հարկավոր է շատ համբերատար լինել, քանի որ փոքրիկները միշտ պահանջում են իրենց բազմաթիվ հարցերի պատասխանները, որոնք ծնողները ոչ միշտ են ունենում:

Չորրորդ պատվիրանը՝ մանկապատանեկան տարիքի երեխաների համար. քուն

Հարկ է հիշել, որ երեխան կամակոր է դառնում հոգնածության կամ քնի պակասի դեպքում, ուստի եթե փոքրիկն առանց պատճառի կամակորություններ է անում և լալիս է, ապա, ամենայն հավանականությամբ, նա պարզապես հոգնել է: Այս դեպքում նրան հանգստացնելու լավագույն միջոցը հանգիստ քունն է:

Հինգերորդ պատվիրանը՝ մանկապատանեկան տարիքի երեխաների համար. ընթերցանություն

Այս տարիքի երեխաների համար հարկավոր է ամեն օր տարբեր պատմվածքներ կարդալ: Ընթերցանության ժամերը ոչ միայն հաճելի պահեր կպարգևեն, այլև կզարգացնեն երեխայի խոսքն ու երևակայությունը, ինչպես նաև սեր կսերմանեն գրականության հանդեպ:

Վեցերորդ պատվիրանը՝ դպրոցականների համար. ակտիվություն

Գալիս է մի պահ, երբ երեխան ցանկանում իրեն կարևոր ու օգտակար զգալ: Սովորաբար երեխաներին դուր է գալիս կենցաղային հմտություններ ձեռք բերելը, ուստի հարկավոր է թույլ տալ նրան, որ իր ուժերի ներածին չափով օգնի տնային գործերում: Փոքրիկի համար դա բարդ չի լինի, իսկ մայրիկին լրացուցիչ օգնությունը երբեք չի խանգարի:

Յոթերորդ պատվիրանը՝ դպրոցականների համար. ռեժիմ

Օրվա կայուն ռեժիմը կօգնի դպրոցականին խուսափել սթրեսից ու անհանգստությունից: Սա չի նշանակում, որ հարկավոր է խստորեն հետևել նրա յուրաքանչյուր քայլին, սակայն որոշակի կայունությունը պարտադիր է: Երեխան պետք է ամեն օր գրեթե նույն ժամին արթնանա, սնվի, կատարի տնային առաջադրանքները, զբոսնի և պառկի քնելու, սակայն միևնույն ժամանակ նա պետք է նաև որոշակի ազատություն ունենա:

Ութերորդ պատվիրանը՝ դեռահասների համար. պատասխանատվության զգացում

Պատասխանատվության զգացումը շատ կարևոր է նույնիսկ կենցաղային հարցերում: Հարկավոր է երեխայի համար կազմել նրա պարտավորությունների ու առաջադրանքների ցուցակը, որը նա պետք է ամեն օր կատարի: Այս տարիքում երեխան շատ բան կարող է անել, ուստի պետք է նրան տարբեր առաջադրանքներ տալ: Այս կերպ դեռահասը կսկսի վստահել իր ուժերին և ավելի ինքնուրույն կդառնա, ինչը կարող է հետագայում շատ մեծ նշանակություն ունենալ:

Իններորդ պատվիրանը՝ դեռահասների համար. կարգապահություն և անձնական տիրույթ

Դեռահասը պետք է հստակ իմանա թե ինչ կարող է անել և ինչ չի կարող: Այս տարիքում երեխաներին ազատություն է անհրաժեշտ, սակայն նրանք նաև պետք է զգան, որ իրենց մասին հոգ են տանում: Երեխան դեռ ունի ծնողի օգնության ու աջակցության կարիքը, սակայն երբեմն չգիտի, թե ինչպես կարելի է օգնություն խնդրել: Հարկավոր է հիշել, որ դեռահասի ազատությունը պետք է որոշակի սահմաններ ունենա, սակայն դրանք չպետք է ճնշող լինեն: Առհասարակ փոքրիկ սխալները կարող են շատ լավ փորձ լինել դեռահասի համար:

Տասներորդ պատվիրանը՝ բոլորի համար. վստահել ինտուիցիային

Ծնող լինելը հեշտ չէ և ծնողներին հաճախ թվում է, թե իրենք ոչինչ չգիտեն ու չեն կարողանում շփվել երեխայի հետ: Սակայն պետք չէ անհրաժեշտ պատասխանները փնտրել գրքերում կամ հետևել հոգեբանների ու ուսուցիչների խորհուրդներին, եթե դրանք չեն համընկնում ձեր կարծիքի հետ:

Անկախ երեխայի տարիքից՝ նրա դաստիարակության հարցում ծնողը պետք է առաջնորդվի, առաջին հերթին, սիրով: Հոգու խորքում ծնողները շատ լավ գիտեն, թե ինչ է պետք երեխային, ուստի հարկավոր է միշտ վստահել ինտուիցիային:

 

Նյութի աղբյուրը՝ podelkidetkam.ru

Ֆրանսիան կոչ է անում Իսրայելին դադարեցնել Ռաֆահում գործողությունը ՌԴ-ում բնակելի շենքի մի քանի հարկ է փլուզվել (լուսանկարներ) Մարտունեցի ազատամարտիկ Պավլիկին ոստիկանները ձերբակալեցին «Նիկոլ, ես քո հետևից գալու եմ». Տիգրան Ուրիխանյանը մեկուսարանից լուսանկար է հրապարակելՕրենքը միայն քաղաքացու համա՞ր է. Արշակ Կարապետյան Ինչպես են դիմավորել Նիկոլ Փաշինյանին ԱրմավիրումԱլմաթիում ավարտվել են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները. ԱԳՆ Թուրքիայում ուսանողներին տեղափոխող ավտոբուս է շրջվել․ վիրավորներ կան Ռուսաստանը նոր հարձակում է սկսել Խարկովի ուղղությամբ Զգուշացում․ կարկուտ է սպասվումՈստիկանների քաշքշման հետևանքով քաղաքացին հիվանդանոցում է հայտնվել (տեսանյութ) ԱՄՆ-ն Ուկրաինային աջակցության նոր փաթեթ է հատկացնում Տիգրան Ուրիխանյանը կարճ ժամանակ անց ազատ է արձակվել․ «Հրապարակ»Վրաստանը, Հայաստանը, Մոլդովան փորձում են դուրս գալ Մոսկվայի ազդեցությունից. Bloomberg Զինծառայող էր սպանվել․ նոր մանրամասներԿարմիրբերետավորների կողմից բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք. Ռուբեն Մելիքյան Դեսպան Բուրլայը Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ է տվել կարդալ ՀԱՊԿ կանոնադրությունըՄայիսի 13-ը Նիկոլի համար ճակատագրական կլինի․ Նաիրի ՀոխիկյանԵրևանում այս պահին բերման է ենթարկվել առնվազն 30 քաղաքացի․ Ռուբեն Մելիքյան Գրողների միությունն այսօր կհայտարարի՝ միանո՞ւմ է շարժմանըԴե, որ տունդ մտնեն թալանեն, հանկարծ 1-02 չզանգես, անցի՛․ կարմիրբերետավորը՝ ակցիա իրականացնող քաղաքացունՆրա օրերը հաշված են. Տելեգրամյան ալիքները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին. «Փաստ»Արդյո՞ք կառուցողական այլընտրանք կառաջարկվի. «Փաստ»Անգլիայի ազգային բալետի հյուրախաղերից գոյացած հասույթը կուղղվի երևանյան բալետային փառատոնին Ովքեր են Էջմիածնում բերման ենթարկված անձինք 5,2 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվելԵրևանի Արարատը 89 տարեկան է2023թ. Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի և Վարդենիսի ուղղությամբ. պատմության այս օրը (11 մայիս)Հայտնի է, թե որ ճանապարհները կփակվեն այսօրՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը 9-ամյա Լիզաի մարմինը գտել են ավտոտնակում (տեսանյութ)Գիրքը կարող է ձեռնարկ դառնալ կրթության ոլորտում, օգտակար կլինի նաև գործարար համայնքին. Լիլիթ Շաքարյանի «Բրենդինգ. անձեր, ընկերություններ և երկրներ» գիրքն ընթերցողի սեղանին է. «Փաստ»Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի«Աստծո նկատմամբ հավատքն ու իմ Արմանն են ուժ տալիս կյանքը շարունակելու». Սամվել Անանյանն անմահացել է 2020 թ.-ի հոկտեմբերի 19-ին. «Փաստ»2 զոհ 1 վիրավոր․ ինչ է կատարվել ՍյունիքումԹաիլանդում անոմալ շոգը, որը տեղ-տեղ հասել է 52 աստիճանի, 61 մարդու կյանք է խլելՌուբլին կրկին էժանացավԿառավարության քաղաքականությունը՝ ոչ թե աջակցել, նպաստել, այլ մորթել տնտեսությունը. «Փաստ»Երկրին հարվածել է վերջին 20 տարվա ընթացքում ամենահզոր մագնիսական փոթորիկըՌուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերը. «Փաստ»Կստանանք այն, ինչ ցանկանանք․ Ալիև«Սա ընդդեմ իշխանության վարած քաղաքականության, բարքերի ու վարքագծի ժողովրդական բունտ է, որը ստացավ քաղաքական բովանդակություն». «Փաստ»2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ»Ինչն է «պաշտպանել» իր հայտարարագրի եկամուտների 3-րդ տողում Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել․ «Հրապարակ» Իշխանությունների ճղճիմության նոր դրսևորումները. «Փաստ»ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ» ԿԳՄՍ-ից զգուշացրել են․ «Հրապարակ»
Ամենադիտված