ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բավարիան» անդրադարձել է Ռոնալդուի հնարավոր տրանսֆերին

ՍՊՈՐՏ

«Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ձեռք բերելու մասին լուրերը:

«Մենք սովոր ենք, որ տրանսֆերային պատուհանի ժամանակ բազմաթիվ լուրեր են պտտվում: Որպես կանոն, մենք դրանք չենք մեկնաբանում: Սակայն Ռոնալդուի դեպքում չենք կարող մի կողմ քաշվել:

Այդ լուրը, որ Ռոնալդուն կարող է տեղափոխվել «Բավարիա», ոչ մի հիմք չունի: Դա ամենաիսկական հեքիաթ է», ասել է Ռումենիգեն:

Ռոնալդուն մտադիր է լքել «Ռեալը»՝ 14,7 մլն եվրոյի չափով հարկեր չվճարելու մեղադրանքի պատճառով: Նրա կարծիքով, մադրիդյան ակումբը չի աջակցում իրեն: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular