Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքդ քեզ սիրել սովորելու 30 միջոց

ՖՈՏՈ

1. Օրը սկսեք հաճելի մտքերով։ Խոսքեր, որոնք կստիպեն ձեզ ժպտալ։

2. Հետեւեք ձեր սննդակարգին։ Ընտրեք այնպիսի սնունդ, որը ոչ միայն հագեցնում է քաղցը, այլեւ էներգիա է տալիս ձեզ։

3. Ամեն օր սպորտով զբաղվեք եւ վաղ թե ուշ կսիրեք ձեր մարմինը։

4. Մի հավատացեք ձեր բոլոր մտքերին։ Մեզանից ամեն մեկը ինքնաքննադատ է եւ ցանկացած նոր փոփոխություն դժվարությամբ է ընդունում։

5. Ձեզ շրջապատեք սիրող ու ջերմություն պարգեւող մարդկանցով։ Թույլ տվեք, որ նրանք գովաբանեն ձեզ։

6. Բավական է համեմատվեք ուրիշների հետ։ Ձեզ նման երկրորդն այս մոլորակում չկա։

7. Հրաժարվեք բոլոր խոցելի հարաբերություններից; Եթե ինչ-որ մեկը բացասաբար է ազդում ձեզ վրա, նա չպետք է տեղ ունենա ձեր կյանքում։

8. Տոնեք ձեր հաղթանակները՝ թեկուզ փոքր նվաճումները։ Հպարտացեք ձեր ձեռքբերումներով։

9. Դուրս եկեք ձեր հարմարավետության գոտուց եւ նոր փորձ ձեռք բերեք։

10. Սիրեք եւ գնահատեք ձեր այն հատկանիշները, որով դուք տարբերվում եք մյուսներից։

11. Մի մտածեք, որ ձեր արտաքին տեսքը պետք է կատարյալ լինի։ Նույնիսկ ամսագրերի շապիկներին հայտնված մոդելները իրական կյանքում կատարյալ տեսք չունեն։

12. Ցանկացած իրավիճակում հանգստություն պահպանեք։ Խորը շնչեք եւ արտաշնչեք։ Մոռացեք ավելորդությունների մասին եւ եղեք այնպիսին, ինչպիսին կաք իրականում։

13. Արեք այն, ինչ իսկապես ցանկանում եք, ինչի մասին իսկապես երազում եք։

14. Դժվարին իրավիճակներում սատարեք ձեզ, խրախուսեք ձեր քայլերը եւ միշտ փորձեք առաջ շարժվել։

15. Փորձեք հասկանալ, թե ինչ եք ցանկանում, ինչ եք զգում, ինչի կարիքն ունեք։

16. Մյուսներին սիրով եւ հարգանքով վերաբերեք. այնպես, ինչպես դուք կցանկանայիք, որ ձեզ հետ վարվեին։

17. Ամեն օր գտեք մի բան, որի համար կարելի է շնորհակալ լինել։

18. Երբ խնդիրներ ունեք, խոսեք ձեր մտերիմների, ընտանիքի անդամների հետ։ Նրանք գիտեն, թե ինչպես է պետք սատարել ձեզ։

19. Սովորեք «ոչ» ասել; Դրանից դուք վատը չեք դառնա։

20. Ներեք ձեզ։ Եթե մինչեւ այսօր ամոթով եք հիշում ձեր կյանքի այս կամ այն իրադարձությունը, ուրեմն ժամանակն է, որ մոռանաք դրանց մասին։

21. Ազատվեք ձեր հոգում կուտակված բացասական էներգիայից: Կարող եք ձեզ տանջող խնդրի մասին գրել ինչ-որ թղթի վրա, իսկ հետո այրել այն։

22. Մոռացեք արտաքին աշխարհի եւ մտածեք միայն ձեր մասին։ Մեկ բաժակ սուրճ կամ թեյ լցրեք եւ միայնակ մնացեք ինքներդ ձեզ հետ՝ առանց հեռուստացույցի եւ նման այլ սարքերի. միայն դուք։

23. Մի մտածեք մյուսների կարծիքի մասին․ «Դուք կարող եք լինել աշխարհի ամենահամեղ ու հյութեղ դեղձը, բայց միեւնույնն է, կգտնվի մեկը, որը դեղձ չի սիրում»,- Դիտա ֆոն Թիզ։

24. Իրատես եղեք։ Աշխարհում չկա մեկը, որն ամեն օր երջանիկ է։ Ինչու՞։ Որովհետեւ մենք բոլորս մարդ ենք, որը մշտապես սխալներ է գործում, սիրում, ատում...

25. Ստեղծագործ եղեք։ Նկարեք, գրեք, արարեք, երգեք, պարեք․ արեք այն, ինչ ձեր հոգին է ցանկանում։

26. Մոռացեք անցյալի մասին։ Սա իհարկե այնքան էլ հեշտ չէ, բայց պետք է կարողանաք թոթափել այդ բեռը։

27. Գտեք մի տեղ, ուր ձեզ հանգիստ ու երջանիկ եք զգում։ Եվ հենց միայնակ մնալու եւ առանձնանալու ցանկություն ունենաք, գնացեք այնտեղ եւ զրուցեք ինքներդ ձեզ հետ։

28. Երբ դուք երջանիկ եք, գրեք ձեր դրական հատկանիշների ցուցակը։ Այո, սա միգուցե ինքնահավան մարդու պահվածք է, բայց այս ցուցակը ամեն անգամ կբարձրացնի ձեր տրամադրությունը։

29. Դուք ձեր մասին պետք է խոսեք այնպես, ինչպես կարտահայտվեիք ձեր լավագույն ընկերոջ կամ ընկերուհու մասին։

30. Ուրախացեք։ Զբաղվեք մի բանով, որը ձեզ դուր է գալիս։ Վայելեք կյանքը, ուրախ եղեք, որ դուք հենց դուք եք։ Հաճույք ստացեք կյանքից։

 

Աղբյուրը՝ Liza.ua

ՌԴ սահմանապահները շարունակում են դուրս գալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայված հենակետերիցՎաղվանից Շիրակում` դասադուլ, գործադուլ, անհնազանդության ակցիաներՔաղաքացիները փակել են Բագրատաշենի ճանապարհըՔաղբանտարկյալներին ապօրինի փակի տակ են պահում, որ նոր իմպուլս չհաղորդեն երկրում ծավալված իրադարձություններին․ ընդդիմադիր պատգամավորԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ինՀայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին․ Ալեն Սիմոնյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահինՔաղաքացիները փակել են Երևան-Ապարան մայրուղինԵրիտասարդները երթ են անցկացնում Նոր ՆորքումՎազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի դատը հետաձգվել է դատավորի ինքնաբացարկի պատճառով Սա բացառապես քաղաքական հետապնդում է՝ Նարեկին ու Վազգենին լռեցնելու համար. փաստաբան Վերջին 3 տարում Հայաստանը դարձել է ՌԴ տարածաշրջանների հետ բեռնաշրջանառության առաջատարներից մեկը Ուկրաինայի ՀՕՊ համակարգերի արդյունավետությունը կտրուկ ընկել է. խոցվել է ռուսական հրթիռների միայն 30 %-ը. WSJ Ղազախստանում կնոջ սպանության համար մեղադրվող նախկին նախարարը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման (տեսանյութ) Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասինՆարեկի ու Վազգենի գործով ԲԴԽ-ից և իշխանությունից հանձնարարություններ տրվել են. Բաբայան Իսկ ո՞վ ասաց, որ բիրտ ուժ է կիրառվում. ՆԳՆ խոսնակ Սարգսյան Արարատի կողմից փակ է նաև Երևանի հարավային մուտքը (տեսանյութ) Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանինԵրևանում բերման ենթարկված բոլոր ցուցարարներն ազատ են արձակվել. ՆԳՆ Հարյուրավոր քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին, ոստիկաններն ուժ են կիրառել Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է և կոչով դիմում ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեին Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել խորհրդարանի շենքում. նրանք պահանջում են վարչապետին Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար «Ձեզ գցեք աղբամանի մեջ ու սպասեք զիբիլի մեքենային». ՔՊ-ական պատգամավորը վիրավորել է ցուցարարներին, ապա հեռացրել գրառումըԱյսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան (տեսանյութ) Աշխատանքի համար Ռուսաստան եկողները պետք է ռուսերեն իմանան. Վոլոդին Բա դուք ո՞վ եք, փրկիչնե՞ր եք, թող գնան մեզ փրկեն իրենցից․ Սրբազանը՝ Միրզոյանի՝ դիվանագետների վերաբերյալ հայտարարության մասին Շարժումը մարում է, իսկ իշխանափոխության օրակարգ քաղաքացիների շրջանում չկա․ ՔՊ պատգամավոր Փարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանից 5 ըմբիշ կմասնակցի «Փաշինյանի վերջին դավաճանությունը. Ղազախստանը կբացի Հայաստանի դարպասները դեպի «թուրքական աշխարհ»» Ալիևը Հայաստանը տեսնում է դեմիլիտարիզացված և «Արևմտյան Ադրբեջանի» կարգավիճակով Արագածոտնի մարզում ևս ավտոերթ է (տեսանյութ) Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են Վթար՝ Լոռիում. «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է, վիրավորներ կան Երեք ժամը հազիվ բավականացրեց, որ կարողանան արձանագրություն կազմել. փաստաբանը՝ բերման ենթարկվելու մասին Հայաստան-Իրան միջպետական մայրուղին փակ է Վայքի հատվածում (լուսանկարներ) Եթե Արևմուտքը ցանկանում է ուկրաինական հակամարտությունը լուծել մարտի դաշտում, ուրեմն այդպես էլ կլինի. Լավրով «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ներկայացնում է ուժային կառույցներում տիրող մթնոլորտի մասին Մեքենա է շրջվել Ջերմուկ-Վայք ճանապարհին․ ի՞նչ է հայտնի Բայրամովը Միրզոյանին հերքում էր իր վարչապետի խոսքերով․ սա խայտառակություն է․ Սրբազանը՝ Միրզոյանին Ինչպե՞ս են դաժանաբար բերման ենթարկում խաղաղ ցուցարարներին Անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի Մատդ չտնկես, ասե՞մ` մատդ ինչ անես. Ոստիկանը` ցուցարարին Ուշադրություն. տասնյակ հասցեներում ջրանջատումներ են Փաշինյանը հյուրընկալել է ԵԱՀԿ գործող նախագահի գլխավորած պատվիրակությանը Վախը չափել են, բա ինչ են արել․ Սրբազան Բացատրե՛ք դասախոսներին, որ իրենց արածը ՔՕ-ով նախատեսված արարք է․ Վրթանեսյան Սահմանազատման ուղղությամբ կատարված աշխատանքները միանշանակ արժեքավոր քայլ են․ ԵԱՀԿ գործող նախագահ Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել, նա ոչ սթափ է եղել Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները Դուբայի միջազգային մրցաշարում
Ամենադիտված