ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուֆերներ․ երիտասարդների վտանգավոր նախասիրությունը կյանքեր է խլում

ՖՈՏՈ

Տարբեր ժամանակներում երիտասարդները տարբեր նախասիրություններ ունեին։ Կար ժամանակ, երբ երիտասարդ աղջիկները սիրում էին դաշնամուր նվագել, իսկ պատանիները մարտահրավերներ նետել միմյանց։ Սա, իհարկե վտանգավոր էր, սակայն ոչ այնքան վտանգավոր, որքան Ռուֆերների արկածները։

Ռուֆերները երիտասարդներ են, որոնք սիրում են բարձրահարկ շենքերի տանիքներին բարձրանալ ու էքստրեմալ գործողություններ անել՝ մարզվել տանիքի ծայրին կամ հեծանիվ վարել։

Նրանցից շատերն այդ ամենը լուսանկարում կամ տեսանկարահանում են ու տեղադրում համացանցում։ Իրականում այդ ամենն արվում է հենց համացանցում հրապարակելու համար։ Ռուֆերները հավանումներ են հավաքում ու հետևորդների հսկայական բանակներ ձեռք բերում։

Երիտասարդների այս նախասիրությունն, իհարկե, չի կարող դժբախտ պատահարների պատճառ չլինել։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ պատանեկության տարիներին մահացած երեխաների 40%-ը հենց այսպիսի վտանգավոր խաղերի պատճառով է մահացել։ Օրինակ՝ 17-ամյա դպրոցական Քսենիա Իգնատևան, ով լուսանկարվել էր Սանկտ Պետերբուրգի բարձրահարկ շենքերից մեկի տանիքին, ինչի հետևանքով էլ ցած էր ընկել։ Նրա մարմինը ոստիկաններն էին հայտնաբերել։

Եվս մեկ «հերոսության» հեղինակն էլ  մոդել ու բլոգեր Վիկտորիա Օդինցովան է, ով լուսանկարվելու համար կախվել էր Դուբայի երկնաքերերից մեկի տանիքից։ Նրան միայն ընկերներից մեկն էր բռնել՝ մեկ ձեռքով։ Այս պատմությունը լավ ավարտ է ունեցել, սակայն Վիկտորիային մինչև այժմ քննադատում են նման արարքի համար։

Ռուֆերներից ևս մեկը՝ Օլեգ Կրկիկետը վերջերս ցուցադրել էր իր հետևորդներին, թե ինչպես է բարձրահարկ շենքի տանիքին հեծանիվ վարում։

Այս ամենը լուրջ ազդեցություն է ունենում պատանիների ու, հատկապես, երեխաների հոգեբանության վրա։ Այնպես որ, ծնողները պետք է զգույշ ու հետևողական լինեն, որպեսզի իրենց երեխաներն այս վտանգավոր ու ոչ խելամիտ նախասիրությամբ չտարվեն։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular