Արտակարգ դեպք Երևանում. Խորենացի փողոցում հաստաբուն ծառի ճյուղը պոկվել և ընկել է ընթացող Volkswagen-ի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ Ոսկու շուկայի հարևանությամբ, հաստաբուն ծառից մեծ ճյուղ է պոկվել և ընկել այդ պահին նշված հատվածով ընթացող Volkswagen մակնիշի 34 QZ 843 համարանիշի ավտոմեքենայի վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընկնելու հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ ավտոմեքենան թեթևակի վնասվել է։
Շարունակությունն՝ այստեղ.